Հունվարի 25-ին ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում շարունակվել է նախորդ օրը մեկնարկած` Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամի թափուր տեղի համար «Հայաստան» խմբակցության կողմից առաջադրված Ռուբիկ Հակոբյանի թեկնածության հարցի քննարկումը:
Ելույթներում պատգամավորներն ընդգծել են Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամի կարեւոր դերակատարությունը, կառույցի` հանրային եթերից աղբը մաքրելուն միտված առաքելությունն ու անհրաժեշտությունը:
Հանձնաժողովի նիստը կշարունակվի հունվարի 26-ին: