Մարտի 18-ին ճանաչողական այցով ՀՀ Ազգային ժողովում են եղել Երեւանի Ալեքսանդր Բլոկի անվան թիվ 122 հիմնական դպրոցի 8-րդ եւ 9-րդ դասարանների աշակերտներն ու ուսուցիչները:
Նրանց հետ հանդիպել եւ հարցերին պատասխանել են ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը եւ նույն խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը:
Այցի ընթացքում հյուրերը եղել են նաեւ ԱԺ բակում կանգնեցված՝ 1999թ. հոկտեմբերի 27-ին խորհրդարանում տեղի ունեցած ոճրագործության զոհերի հիշատակը հավերժացնող հուշաքարի մոտ, ծանոթացել են այս տարվա փետրվարին բացված՝ Կոզեռնի հանգստարանի ննջեցյալների եւ հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրի պատմություններին: