ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանն անդրադարձել է Ադրբեջանի սահմանին գտնվող Հայաստանի բնակավայրերի, մասնավորապես` բնակարանային խնդիրներին` նշելով, որ բանկերը վարկ չեն տրամադրում տուն կառուցելու համար: Գեղամ Նազարյանը հետաքրքրվել է, թե արդյո՞ք Կառավարությունը քննարկել է սահմանամերձ բնակավայրերում բնակարաններ կառուցելու հարցը:
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը պատասխանել է, որ Կառավարությունում սահմանամերձ համայնքների բնակիչների կյանքը թեթեւացնելու եւ մի շարք ծառայություններ հասանելի դարձնելու համար տարբեր ծրագրեր կան, որ քննարկվում են: Նշված թեման եւս պատրաստվում է քննարկվել: