National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
13.4.2022

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30
 
13.04.2022
Պատգամավորները պետք է անարգել մուտք ունենան Լեռնային Ղարաբաղ. Արարատ Միրզոյանը՝ Վահագն Ալեքսանյանին
1 / 1

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանից հետաքրքրվել է «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորների՝ նախօրեին Արցախ մուտքի սահմանափակման խնդրով:

«Կապի մեջ ենք եղել եւ՛ ԼՂ իշխանությունների, եւ՛ ՌԴ իշխանությունների հետ՝ բարձր մակարդակով: Մեզ հավաստիացրել են, որ ԱԺ պատգամավորների մուտքն Արցախ չի թույլատրվում՝ սադրանքներից զերծ մնալու նկատառումներով: Ինչ վերաբերում է մեր դիրքորոշմանը, ապա այն հստակորեն արձանագրված է ԱԳՆ հայտարարության մեջ: Այն է՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ Լաչինի միջանցքով շարժի որեւէ սահմանափակում նախատեսված չէ: ՀՀ քաղաքացիները, առավել եւս ՀՀ ԱԺ պատգամավորները պետք է անարգել մուտք ունենան Լեռնային Ղարաբաղ»,- հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարարը:

Մանրամասները՝ տեսանյութում: