««Եվրասիական տնտեսական միության շրջանակներում վարկային պատմությունների կազմի մեջ մտնող տեղեկությունների փոխանակման կարգի մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը խորհրդարանը քննարկել է սեպտեմբերի 14-ի հերթական նիստում:
Համաձայնագրով սահմանվում է վարկային պատմությունների կազմում ներառվող տեղեկությունների փոխանակման կարգը: Այդպիսի տեղեկությունների օգտագործումը միտված է նպաստելու ֆինանսական շուկաների ինտեգրացիոն գործընթացների խորացմանը եւ ԵԱՏՄ շրջանակներում ընդհանուր ֆինանսական շուկայի ձեւավորմանը:
Համաձայնագիրը սահմանում է անդրսահմանային տեղեկատվության փոխանակման մեխանիզմները, կարգն ու պայմանները, տեղեկատվության նվազագույն ծավալը, որը ենթակա է անդրսահմանային փոխանակման համար, ինչպես նաեւ՝ սպառողի ու ֆինանսական ծառայություններ մատուցողի իրավունքների պաշտպանության հիմնական սկզբունքները, որոնք առաջանում են վարկային հարաբերությունների ձեւակերպման ժամանակ:
Համաձայնագրով սահմանվում է նաեւ այն մարմինների լիազորությունների շրջանակը, որոնք զբաղվում են անդրսահմանային տեղեկատվության փոխանակմամբ:
Նախագծին ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել: