Մայիսի 10-ին` ժամը 11:00-ին, ԱԺ 334 դահլիճում տեղի կունենա Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովում (ՍԾՏՀ ԽՎ) ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Բաբկեն Թունյանի եւ պատվիրակության անդամ Գեւորգ Պապոյանի մամուլի ասուլիսը:
Պատգամավորները մանրամասներ կներկայացնեն Անկարայում տեղի ունեցած ՍԾՏՀ գլխավոր վեհաժողովի 61-րդ լիագումար նիստի վերաբերյալ: