National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
18.5.2023

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
18.05.2023
Աշխատանքային քննարկում «Սոցիալական աջակցության մասին» օրենքում նախատեսվող փոփոխությունների վերաբերյալ
1 / 12

Փոփոխությունների նպատակն է սոցիալական աջակցությունների մատուցման դաշտը բացել նաեւ այլ կազմակերպությունների համար եւ հնարավորություն տալ անձանց սոցիալական աջակցության ոլորտում ծառայություն ստանալով՝ հաղթահարել աղքատությունը: Այս մասին ասել է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը նախաձեռնել է փոփոխություններ եւ լրացումներ «Սոցիալական աջակցության մասին» եւ հարակից շուրջ 18 օրենքներում, որոնց վերաբերյալ մայիսի 18-ին աշխատանքային քննարկում էր կազմակերպվել ՀՀ ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում:

Փոփոխությունները հիմնված են միջազգային փորձի, ոլորտային քաղաքականության, նախարարության որդեգրած նոր ռազմավարական մոտեցումների վրա: Հաշվի է առնվել հատկապես այն երկրների փորձը, որոնք պատմական փորձառությամբ մոտ են մեր երկրին եւ իրենց վարած սոցիալական քաղաքականությամբ օրինակելի են ամբողջ աշխարհի համար:

««Սոցիալական աջակցության մասին» նոր օրենքով ցանկանում ենք, որ աջակցությունների տրամադրման ոլորտը դառնա ավելի ճկուն, արձագանքող եւ արդյունավետ կառավարվող, ունենանք չափորոշիչների վերահսկողության համակարգ, ինչպես նաեւ կայացնել սոցիալական աշխատանքի ինստիտուտը եւ ճանապարհ բացել նոր դերակատարների համար, որպեսզի կազմակերպություններն ու իրավաբանական անձինք եւս կարողանան աջակցություններ տրամադրել»,- ասել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը:

Հերիքնազ Տիգրանյանի խոսքով ծավալուն փոփոխություններ են նախատեսվել եւ նպատակ է դրվել փոխել նաեւ սոցիալական աջակցության գաղափարախոսությունն ու փիլիսոփայությունը, եւ դրամական օգնությունից անցնել ընդհանուր ծառայությունների հասցեական մատուցման: Նա կարեւորել է, որ նախագիծը մշակողը դեռեւս գաղափարի փուլում այն համաձայնեցնում է գլխադասային հանձնաժողովի հետ. այդպես շատ ավելի մասնակցային է լինում նախագծերի մշակումը:

Պատգամավորների կողմից ներկայացված փոփոխությունները վերաբերել են սոցիալական աշխատողի գործունեությանը, սոցիալական աջակցության դադարեցման որոշման մասին ծանուցմանը, «աջակցության կենտրոն» հասկացությանը, կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձանց կամ ընտանիքների հայտնաբերմանը: Հստակ կանոնակարգումներով սոցիալական աջակցության ոլորտում իրականացվող բարեփոխումները կդյուրացնեն աշխատակարգը, եւ նկատելի կլինեն արդյունքները: Առաջիկայում եւս նախատեսվում են քննարկումներ:


18.05.2023
Հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվել է Էկոնոմիկայի նախարարությունում 2022 թ. պետական բյուջեի տարեկան կատարման հաշվեքննության արդյունքների վերաբերյալ Հաշվեքննիչ պալատի ընթացիկ եզրակացությունը
Համատեղ նիստի նպատակն է քննարկել հարցերն ավելի լայն տեսանկյունից, ինչպիսիք են գյուղատնտեսության խնդիրները, ջրի հարցը, ինչպես նաեւ մթերումների հետ կապված խնդիրները, քանի որ դրանք ուղղակի եւ անուղղակի կերպով առնչվում են միմյանց հետ. Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի, Տարածքային կառավարման, տեղակա...

18.05.2023
Քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանը, հայ-վրացական բազմոլորտ համագործակցությանն առնչվող հարցեր
Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին մայիսի 18-ին ընդունել է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել են պատգամավորներ Հռիփսիմե Գրիգորյանը, Էդուարդ Աղաջանյանը, ինչպես նաեւ Վրաստանում ՀՀ արտակարգ եւ լիազ...

18.05.2023
Միասին հաղթահարենք խնդիրները, որ հետո մարտահրավերներ չառաջանան ՀԱՊԿ անդամ այլ երկրների համար. Ալեն Սիմոնյանը ելույթ է ունեցել ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստում
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը մայիսի 18-ին Մինսկում մասնակցել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստին: Մինչ խորհրդի նիստը՝ անդամ երկրների պատվիրակությունների ղեկավարների հետ հանդիպել է Բելառուսի Հանրապետության նախագ...

18.05.2023
Ֆինանսավարկային եւ բյուջետային, Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության ու Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստ. ուղիղ հեռարձակում
Ֆինանսավարկային եւ բյուջետային, Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության ու Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ուղիղ հեռարձակումը: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am