ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի, բարձրաստիճան պաշտոնյաների, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների հետ Հանրապետության տոնի առթիվ այցելել է Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր:
Պետական այրերը մասնակցել են հանդիսավոր միջոցառմանը, զորահանդեսին, ծաղկեպսակ են դրել ու ծաղիկներ խոնարհել Սարդարապատի ճակատամարտի հերոսների հիշատակը հավերժացնող հուշակոթողի մոտ՝ հարգանքի տուրք մատուցելով նրանց հիշատակին: