ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ պատգամավոր Լուսինե Բադալյանը հարցադրմանը զուգահեռ հիշեցրել է, որ տարիներ առաջ իրենց դիմել էին ԱՄՆ-ում բնակվող հայազգի գիտնականներ ու ցանկություն հայտնել իրենց կողմից պատենտավորված գյուտն ու գիտելիքները ծառայեցնել ՀՀ-ին: «Խոսքը նանոտեխնոլոգիաների, մասնավորապես, ռազմարդյունաբերության նանոմասնիկների կիրառման մասին է»,- նշել է պատգամավորը եւ ընդգծել, որ հարցի առնչությամբ իրենք ժամանակին դիմել են պատկան մարմիններին ու չնայած դրական արձագանքների` առայսօր չկա որեւէ գործուն քայլ:
Պատգամավորի հարցին ի պատասխան` ԲՏԱ նախարար Ռոբերտ Խաչատրյանը ներկայացրել է իրականացված որոշակի քայլերն ու փաստել, որ եղել է նաեւ հանդիպում տվյալ ընկերության հետ: Նախարարի խոսքով քննարկումների արդյունքում պարզ է դարձել, որ ընկերությանն անհրաժեշտ է ավելի մեծ տարածք: Նախարարության կողմից դիտարկվում է նոր տարածքի տրամադրման հարցը:
Մանրամասները` տեսանյութում: