National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
25.7.2023

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31
 
25.07.2023
Ռուստամ Բաքոյանը հանդիպել է Հայ-ռուսական համալսարանի մի խումբ ուսանողների հետ
1 / 2

Շատ կարեւորում եմ կրթությունը եւ խրախուսում ուսանողների` պետական համակարգեր այցելությունները. նշել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանը Հայ-ռուսական համալսարանի միջազգային հարաբերություններ ֆակուլտետի ուսանողների հետ հանդիպման ընթացքում:

Հանդիպումը կայացել է հարցուպատասխանի ձեւաչափով:

Ուսանողները հետաքրքրվել են, մասնավորապես, 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո գերիների վերադարձի գործընթացով: Ներկայացնելով արցախյան հիմնախնդրի ներկա կարգավորման փուլերը` պատգամավորը նշել է, որ գործընթացը շարունակվում է, եւ Հայաստանի Հանրապետությունն այդ ուղղությամբ բազմակողմ գործունեություն է ծավալում: Ռուստամ Բաքոյանը նաեւ նշել է, որ այս խնդրում միջազգային հանրության հետ համագործակցությունն իրականացվում է արցախահայության իրավունքների պաշտպանության եւ անվտանգության ուղղությամբ:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաեւ հայ-ռուսական հարաբերությունների ներկա իրավիճակին ու հեռանկարներին: Պատգամավորը խոսել է հայ-ռուսական փոխգործակցության զարգացման մասին` ասելով, որ Հայաստանն ակտիվ համագործակցում է Ռուսաստանի Դաշնության հետ:

Ռուստամ Բաքոյանը կարեւորել է ուսանողների` քաղաքականության հանդեպ հետաքրքրվածությունը:
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am