ՀՀ ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը հուլիսի 25-ին խորհրդարանում հյուրընկալել է Հայ-ռուսական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի եւ Յունիվերսալ Հելթքեր Քարիերս քոլեջի ուսանողներին:
Հանդիպման ընթացքում պատգամավորը խոսել է խորհրդարանական դիվանագիտության եւ միջազգային իրավունքի մասին: Անդրադառնալով միջազգային գործընկերների հետ իր կատարած աշխատանքին` պատգամավորն ընդգծել է, որ ի թիվս այլ հրատապ հարցերի` մշտապես բարձրացնում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման հարցը` Կոսովոյի օրինակով:
«Ձեր սերունդը պետք է ճեղքի միջազգային հանրության անտարբերությունը: Ձեր առաքելությունն է ելքեր գտնել ստեղծված իրավիճակում»,- իր խոսքում նշել է Թագուհի Թովմասյանը: