National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
16.6.2006

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30
 
16.06.2006
Օգնել անհայտ կորածների որոնումներին

Հունիսի 16-ին ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանն ընդունեց Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի պատվիրակությանը`  Իվ Առնոլդի ղեկավարությամբ:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին անհայտ կորած անձանց որոնումներին եւ նրանց ընտանիքներին ցուցաբերվող աջակցության խնդիրները: Կարեւորելով հարցի քննարկումը մարդասիրական հարթության վրա եւ քաղաքական շահարկումներից զերծ պահելը` ԱԺ նախագահը գոհունակություն հայտնեց, որ ԵԽԽՎ միգրացիայի, փախստականների եւ ազգաբնակչության հարցերի հանձնաժողովի Հայաստանում, Վրաստանում եւ Ադրբեջանում կորած անձանց հարցերով զեկուցող Լեո Պլատվոյետը իր հանդիպումներում ընդգրկել էր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներկայացուցիչներին. հարցը կարեւորվում է նաեւ նրանով, որ անհայտ կորածները հիմնականում ԼՂՀ բնակիչներ են եւ տեղում պետք է ծանոթանալ իրավիճակին ու ընտանիքների խնդիրներին` օգնությունն առավել ռեալ դարձնելու համար:

Պարոն Առնոլդը կարեւորեց երկխոսության ու համագործակցության ամրապնդումը, նա նշեց, որ անհայտ կորածների որոնումը տեւական գործընթաց է եւ իրենց կազմակերպությունը հնարավորն անում է մեծ թվով մարդկանց որոնումներում ընդգրկելու եւ ընտանիքներին  աջակցելու համար, որպեսզի նրանք զգան, որ մենակ չեն իրենց դժբախտության մեջ: Նա նաեւ տեղեկացրեց ԱԺ նախագահին, որ անհայտ կորածների խնդիրների վերաբերյալ աշնանը տեղի կունենա կլոր սեղան, որի քննարկումների ժամանակ կլսվի նաեւ Հայաստանում այդ հարցերով զբաղվող միության զեկույցը: Կարմիր խաչի միջազգային կոմիտեի տարածաշրջանային հարցերով միջազգային մասրդասիրական իարվունքի խթանման հարցերի բաժնի վարիչ Ֆիլիպ Զաքեն էլ նշեց, որ պատրաստվում է մոդելային օրենք ԱՊՀ անդամ պետությունների համար եւ պատրաստակամություն հայտնեց աջակցել խորհրդարանին` օրենսդրական խնդիրների լուծման առումով:

Հանդիպման ընթացքում անդրադարձներ եղան երկուստեք հետաքրքրություն ներկայացնող նաեւ այլ հարցերի:


16.06.2006
Հնդկաստանի դեսպանը խորհրդարանում
Հունիսի 16-ին ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը ընդունեց Հայաստանում Հնդկաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Րինա Պանդեյին: Հանդիպման ընթացքում քննարկվեցին միջխորհրդարանական կապերի խորացման հարցեր: Տիկին Պանդեյը, նշելով Հնդկաստանի եւ Հայաստանի միջեւ քաղաքական ու տնտեսական գործուն կապերի առկայությունը, պաշ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am