National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
20.6.2006

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30
 
20.06.2006
Գերմանիայի դեսպանը Ազգային ժողովում

Հունիսի 20-ին ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանն ընդունեց Հայաստանում Գերմանիայի դեսպան Հայկե Ռենատե Փայչին:

Տիկին Փայչը, շնորհավորելով պարոն Թորոսյանին Աժ նախագահի պաշտոնում ընտրվելու առիթով, ընդգծեց մեծ պատասխանատվությունը, որ բազմապատկվում է հատկապես ընտրություններից առաջ եւ կարեւորեց բարեկամական հարաբերությունների զարգացումը, որոնց մեծապես կարող են նպաստել խորհրդարանները:

Անդրադառնալով խորհրդարանի աշխատանքին` ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը կարեւորեց սահմանադրական փոփոխությունների արտացոլումը Հայաստանի օրենսդրության մեջ, որ նշանակում է շուրջ 60 օրենքների լրամշակումներ: Արժեւորելով Հայաստանի քաղաքական մթնոլորտի բարելավումը` առաջիկա համապետական ընտրություններից առաջ`  Աժ նախագահը նշեց, որ միայն Ընտրական օրենսգրքի փոփոխությունները բավարար չեն ժողովրդավարական չափանիշներով ընտրությունների անցկացման համար, նա անթույլատրելի համարեց քաղաքական ուժերի թշնամանքը միմյանց նկատմամբ` կարեւորելով նրանց մրցակցությունը: Քաղաքական մթնոլորտի  բարելավումը եւ ժողովրդավարական չափանիշներով ընտրությունների անցկացումը, ըստ ԱԺ նախագահի, կնպաստի նաեւ եվրոպական ինտեգրման հետագա զարգացումների ապահովմանը:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաեւ միջխորհրդարանական հարաբերությունների խնդիրները. պարոն Թորոսյանը, արձանագրելով երկուստեք համագործակցության պատրաստակամությունը,  կարեւորեց հստակ ծրագրերի առկայությունը,  որն արդյունավետ կդարձնի փոխհարաբերությունները: Հայաստանում լիարժեք բազմակուսակցական համակարգի ստեղծման հարցում կարեւորվեց գերմանական  փորձի ուսումնասիրությունը:

Անդրադարձ եղավ նաեւ Հայաստանում գերմանական հիմնադրամների գործունեությանը`  կարեւորվեց գերմանական կուսակցությունների փորձի ուսումնասիրությունն ու փոխանակումը Հայաստանի բոլոր կուսակցությունների համար` ձեռնպահ մնալով միակողմանի ուղղվածությունից:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին փոխադարձ կարեւորություն ունեցող նաեւ այլ խնդիրներ:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am