ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Զարուհի Բաթոյանը մասնակցել է դեկտեմբերի 1-ին Հռոմում կայացած «Բնակչություն, ժողովրդագրություն եւ պտղաբերություն» խորագրով G7 խորհրդարանական աշխատաժողովին, որի հրավերը ստացել է «Վերարտադրողական ու սեռական իրավունքների եվրոպական պառլամենտական ֆորումի» (EPF) կողմից:
Այս հարթակում քննարկվում են գենդերային հավասարությանը, կանանց դերի հզորացմանը, մարդկանց վերարտադրողական առողջությանը եւ իրավունքներին, բնակչության կրթությանն ու զարգացմանը վերաբերող հարցեր:
Աշխատաժողովի ընթացքում շուրջ 15 երկրների պառլամենտականներ անդրադարձել են ժողովրդագրության ներկա միտումներին, վերարտադրողական իրավունքներին եւ կայունությանը, միգրացիայի վերաբերյալ ընկալումներին, միֆերին եւ տվյալների հավաքագրմանը:
Աշխատաժողովի մասնակիցները կիսվել են իրենց գիտելիքներով եւ լավագույն փորձով այն մասին, թե ինչպես է անհրաժեշտ լուծել ժողովրդագրական մարտահրավերները հանուն ներկա եւ ապագա սերունդների բարեկեցության` միեւնույն ժամանակ կարեւորելով կանանց իրավունքների պաշտպանությունը: