National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
8.12.2023

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31
 
08.12.2023
Կառավարությունը նոր կարգավորումներ է առաջարկում Քրեական, Քրեական դատավարության եւ Քրեակատարողական օրենսգրքերում
1 / 8

Գործադիրը մի շարք փոփոխություններ եւ լրացումներ է նախատեսել Քրեական, Քրեական դատավարության եւ Քրեակատարողական օրենսգրքերում: Նոր կարգավորումներն ԱԺ դեկտեմբերի 8-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը:

Քրեական օրենսգրքով նախատեսվում է առողջությանը թեթեւ վնաս պատճառելու հանցակազմի համար նախատեսել այնպիսի ծանրացնող հանգամանք, որն է՝ արարքը ռասայական, ազգային, էթնիկ կամ սոցիալական ծագումով, կրոնով, քաղաքական կամ այլ հայացքներով կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված ատելության, անհանդուրժողականության կամ թշնամանքի շարժառիթով հանցանքը կատարելը: Խնդիրն այն է, որ առողջությանը վնաս պատճառելու համար օրենսգրքով նախատեսվող մյուս բոլոր հանցակազմերի դեպքում որակյալ այս հատկանիշը սահմանված էր, սակայն առողջությանը թեթեւ վնաս պատճառելու համար սահմանված չէր:

Օրենսգրքում փաստացի քրեական վարույթով ապացույց կեղծելու պայմաններում նման արարքի համար քրեական պատասխանատվություն նախատեսված չէ: Փոփոխությամբ առաջարկվում է հոդվածը լրացնել՝ ներառելով նաեւ քրեական վարույթով ապացույց, բացատրություն կամ դատավարական փաստաթուղթ կեղծելը, փոխելը, ոչնչացնելը կամ թաքցնելը կամ կեղծ ապացույց ներկայացնելը:

Ռեցիդիվի եւ համաձայնության տուգանք նշանակվելու վարույթների հետ կապված նախատեսվում է հանցագործության ռեցիդիվի դեպքում ազատազրկման կամ ցմահ ազատազրկման պատժատեսակը նշանակելու դատարանի պարտականությունը, եթե կատարված հանցանքի համար պատասխանատվություն սահմանող հոդվածի սանկցիայում կան այդ պատժատեսակները: Սահմանվում են նաեւ հանցագործությունների ռեցիդիվի դեպքում ազատությունից զրկելու հետ չկապված պատժատեսակների նվազագույն շեմերը:

Քրեական դատավարության օրենսգրքում ավելացվում է հատուկ վարույթ՝ համաձայնությամբ տուգանք նշանակելը: Նախաքննության ավարտին, եթե անձը մեղադրվում է ոչ մեծ ծանրության հանցանքի համար, առաջին անգամ է հանցանք կատարել եւ փաստաբանի ներկայությամբ համաձայնություն է տալիս, որ իր նկատմամբ կիրառվի համաձայնությամբ տուգանք նշանակելու վարույթը, ապա քննիչն արձանագրում է տվյալ իրավիճակը, ստանում դատախազի համաձայնությունը, եւ այս վարույթի շրջանակում քրեական վարույթը փոխանցվում է դատաքննության: Դատավորը, եւս մեկ անգամ համոզվելով, որ առկա են այս վարույթը կիրառելու բոլոր հիմքերը եւ չկան բացառող հանգամանքներ, արձանագրային եղանակով սահմանված ժամկետում նշանակում է տվյալ հանցագործության համար սանկցիայում առկա տուգանքի նվազագույն չափով պատժատեսակը: Փոխնախարարի գնահատմամբ նման կարգավորումը հնարավորություն կտա բեռնաթափել նախաքննական եւ դատաքննական մարմինների ծանրաբեռնվածությունը, ինչպես նաեւ գործընթացն իրականացնել թղթային-արձանագրային կարճ ժամանակահատվածում:

Արա Մկրտչյանը ներկայացրել է եւս մեկ կարեւոր փոփոխություն, որը վերաբերում է պատշաճ ծանուցված անձի՝ հիվանդության պատճառաբանությամբ չներկայանալուն: Նա նշել է, որ բազմաթիվ դժգոհություններ են հնչում, որ դատավարությունները եւ նախաքննությունները ձգձգվում են, երբ մասնակիցներն անհարկի պատճառաբանություններով եւ հիմքերով չեն ներկայանում քննչական եւ դատավարական գործողություններին: Ներկայացվում են տարբեր տեսակի բժշկական փաստաթղթեր, սակայն քննիչը կամ դատավորը, չլինելով ոլորտի մասնագետներ, չեն կարողանում պատշաճ գնահատել տվյալ պահին դատավարության մասնակցի՝ քննչական կամ դատավարական գործողությանը մասնակցելու հնարավորությունը կամ անհնարինությունը: Այս հանգամանքը կարգավորելու համար սահմանվում է լիազորող նորմ, որով լիազոր մարմինը պետք է սահմանի հիվանդության վերաբերյալ փաստաթղթի տրամադրման կարգը եւ տեսակը: Այսինքն` միայն սահմանված ձեւի տեղեկանքի ներկայացմամբ դատավարության կամ նախաքննության մասնակիցը կարող է հետաձգել իր մասնակցությամբ կատարվող քննչական կամ դատավարական գործողությունը:

Հաջորդ փոփոխությամբ, երբ անձի նկատմամբ կսահմանվի գրավ, վերջինս երեք օրվա ընթացքում պետք է ներկայացնի գրավը մուծելու վերաբերյալ փաստաթուղթ: Նման փաստաթուղթ չներկայացնելու դեպքում դատարանին հնարավորություն է տրվում եւս մեկ անգամ քննարկել գրավի կիրառման նպատակահարմարությունը: Կատարվել են նաեւ տեխնիկական բնույթի փոփոխություններ:

Պատգամավորները հարցադրումներում խոսել են դատական գործընթացների ձգձգումների, բժշկական փաստաթղթերի ներկայացման հստակեցման արդյունքում անձի իրավունքի սահմանափակման հնարավորության, սանկցիաների կիրառման եւ մի շարք հանցակազմերի համար նախատեսված պատժամիջոցների պարզաբանման շուրջ: Փոխնախարարն արձագանքել է պատգամավորների մտահոգություններին:

Հարակից զեկույցում Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արփինե Դավոյանն ընդգծել է, որ Քրեական, Քրեական դատավարության եւ Քրեակատարողական նոր օրենսգրքերի ուժի մեջ մտնելուց հետո իրականացված մոնիտորինգի արդյունքում վեր են հանվել նոր օրենսգրքերի դրույթների կիրառմամբ ծագող խնդիրներ, որոնց լուծմանն էլ ուղղված են այս կարգավորումները:


08.12.2023
Կկարգավորվեն ժամանակավոր պաշտոնակատարների պաշտոնավարելու կառուցակարգի կիրառման հետ կապված հարաբերությունները
Նախագծով առաջարկվում է կարգավորել վարչական պաշտոն զբաղեցնող անձի վերադասի անմիջական ղեկավարի փոփոխության, ինչպես նաեւ նախարարի կամ համայնքի ղեկավարի փոփոխության դեպքերում վարչական պաշտոն զբաղեցնող անձի եւ նախարարի ու համայնքի ղեկավարի տեղակալի՝ համապատասխան պաշտոններում որպես ժամանակավոր պաշտոնակատա...

08.12.2023
Նախաձեռնությամբ սահմանվում են պետության սեփականությունը դարձող նվերների տնօրինման եղանակները
Օրենսդրական նախաձեռնությամբ կարգավորվում են հանրային ծառայողների կողմից ստացված եւ պետության սեփականությունը դարձող նվերների տնօրինման իրավահարաբերությունները: Այս մասին ասել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը: «Պետական գույքի կառավարման մասին» եւ կից օրենքներում փոփոխություններ...

08.12.2023
Մետաղի ջարդոնից ստացված կիսապատրաստվածքների արտահանման պետտուրք կսահմանվի
2021 թվականից ՀՀ կառավարությունը մետաղական ջարդոնի ոլորտում որդեգրել է արժեշղթաների երկարացման քաղաքականություն: Դրանից հետո մետաղի ջարդոնի արտահանումն արգելվել է, այդ ժամանակահատվածում մի շարք մետալուրգիական ընկերություններ են բացվել եւ բացվում: Արդյունքում՝ այդ ոլորտը բավականին արագ զարգանում է: Հ...

08.12.2023
Օրենսդրական նախաձեռնությամբ նախատեսվում է հավասարակշռել առեւտրային ցանցերի եւ մատակարարների շահերը, զսպել հնարավոր ռիսկերն ու ապահովել բարեխիղճ, արդար եւ մրցակցային միջավայր
Նախագծերի ընդունման արդյունքում ակնկալվում է ստեղծել անհրաժեշտ, կանխատեսելի եւ որոշակի օրենսդրական հիմքեր առեւտրային ցանց-մատակարարներ հարաբերությունների, ինչպես նաեւ գյուղատնտեսական արտադրանքների իրացման շուկայի համար, որոնք կնպաստեն արդար առեւտրի իրականացմանը, այդ թվում՝ մրցակցային միջավայրի բարել...

08.12.2023
Քննարկվել է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի ընտրության հարցը
ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» եւ «Հայաստան» խմբակցությունները Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի պաշտոնում առաջադրել են Մանվել Բադալյանին՝ որպես համաձայնեցված թեկնածու: Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի ընտրության հարցը քննարկվել է ՀՀ ԱԺ դեկտեմբերի 8-ի նիստում: ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակց...

08.12.2023
Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է մի շարք օրենսդրական նախաձեռնություններ
Խորհրդարանը դեկտեմբերի 8-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է մի շարք օրենսդրական նախաձեռնություններ: «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» եւ կից օրենքներում ու օրենսգրքերում առաջարկվող փոփոխությունները ներկայացրել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը: Նրա...

08.12.2023
Զբոսաշրջության ոլորտը նախատեսվում է կարգավորել նոր օրենքով
Այս նախագծերի փաթեթն էական բարեփոխում է զբոսաշրջության ոլորտում, որի նպատակն է հասցեավորել այն բոլոր մարտահրավերները, որոնք այսօր առկա են մեր երկրում զբոսաշրջության ոլորտի զարգացման առջեւ, ինչպես նաեւ իրացնել այն հնարավորությունները, որոնք այսօր տալիս է զբոսաշրջության ոլորտն աշխարհում եւ, մասնավորապ...

08.12.2023
Հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» եւ կից նախագծերի փաթեթը
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը դեկտեմբերի 8-ի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել ու դրական եզրակացություն է տվել «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» եւ կից նախագծերի լրամշակված փաթեթին: Օրենսդրական փաթեթի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված ...

08.12.2023
Օրենսդրական նախաձեռնությամբ կվերացվի վարչական իրավախախտում կատարած անձի կողմից իրավախախտման վերացումից հետո նրա նկատմամբ կրկնակի պատասխանատվության բեռ սահմանող դրույթը
Առաջարկվող փոփոխության, լրացման ընդունման արդյունքում կվերացվի վարչական իրավախախտում կատարած անձի կողմից իրավախախտման վերացումից հետո նրա նկատմամբ կրկնակի պատասխանատվության բեռ սահմանող դրույթը: Պատգամավոր Էդուարդ Աղաջանյանի հեղինակած «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն...

08.12.2023
Քննարկվել է Հայաստանի եւ Հնդկաստանի մաքսային ծառայությունների համագործակցության ընդլայնմանը վերաբերող համաձայնագիրը
Համաձայնագրով հիմքեր են ստեղծվում Հայաստանի եւ Հնդկաստանի մաքսային ծառայությունների միջեւ համագործակցության ընդլայնման ու ամրապնդման համար: Նախատեսվում է մաքսային գործին վերաբերող հարցերում փոխադարձ վարչական օգնության ցուցաբերման եւ այդ նպատակով տեղեկատվության փոխանակման ընթացակարգերի սահմանում: Հայ...

08.12.2023
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ. ուղիղ հեռարձակում
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ուղիղ հեռարձակումը: ...

08.12.2023
Դրական եզրակացություն երկրորդ ընթերցմամբ քննարկված օրենքների նախագծերին
ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը դեկտեմբերի 8-ի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է ««Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» եւ ««Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում փո...

08.12.2023
Բարեփոխվում է «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքը
Ազգային ժողովի դեկտեմբերի 8-ի հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանի հեղինակած ««Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը` կից օրենսդրական փաթեթով: Հեղ...

08.12.2023
Հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքում լրացումներ կատարելու հարցը
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը դեկտեմբերի 8-ին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկման է ներկայացրել ««Դիվանագիտական ծառայության մասին» օրենքում առաջարկվող փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Փոխնախարարի ...

08.12.2023
Օրենքի նախագծի նպատակն է ապահովել սնանկության վարույթն էլեկտրոնային եղանակով իրականացնելու հնարավորությունը
Օրենքի նախագծի նպատակն է ապահովել սնանկության վարույթի էլեկտրոնային եղանակով իրականացումը՝ սկսած դրա հարուցումից մինչեւ վարույթի ավարտը, ինչպես նաեւ լուծել իրավակիրառ պրակտիկայում ծագած որոշ հրատապ եւ առանցքային հարցեր: Այս մասին ասել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը՝ դեկտեմբերի 8...

08.12.2023
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

08.12.2023
Օրենսդրական փոփոխությունների նպատակը պետական սեփականություն հանդիսացող գույքի արդյունավետ կառավարումն է
ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Էդուարդ Հակոբյանի տեղեկացմամբ նախագծերի ընդունումը պայմանավորված է ՀՀ պետական եւ ազգային պահուստներում առկա իրերի՝ թանկարժեք քարերի եւ մետաղների համալրման, հաշվառման, օտարման եւ դրանց հետ կապված այլ գործառույթների իրականացումը ոլորտային պետական մարմիններին պատվիրակելու...

08.12.2023
Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

08.12.2023
Նոր իրավակարգավորումներ «Օզոնային շերտի պահպանության մասին» օրենքում
Նախագծի ընդունմամբ կապահովվի գործող ոլորտային ներպետական եւ ԵՄ ոլորտային օրենսդրության ներդաշնակեցում, որը, որպես պարտավորություն, Հայաստանը ստանձնել է ՀՀ, ԵՄ եւ Ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների միջեւ 2017 թվականի նոյեմբերի 24-ին ստորագրված Համապարփակ եւ ընդլայնված...

08.12.2023
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողով. ուղիղ հեռարձակում
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am