National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
12.12.2023

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31
 
12.12.2023
Ազգային ժողովն արտահերթ նիստ է գումարել
1 / 6

Ազգային ժողովը ՀՀ Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` Կառավարության նախաձեռնությամբ դեկտեմբերի 12-ին արտահերթ նիստ է գումարել`  օրակարգում ունենալով երեք օրենսդրական նախաձեռնություն: Օրակարգում ընդգրկված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծն ԱԺ որոշմամբ կքննարկվի հատուկ ընթացակարգով: Նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկումը կիրականացվի այն առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո` քսանչորս ժամվա ընթացքում:

Քննարկվել է «Հայաստանի Հանրապետության եւ ՕՊԵԿ-ի միջազգային զարգացման հիմնադրամի միջեւ «Կանաչ, դիմակայուն եւ ներառական զարգացման ծրագիր» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը, որը ստորագրվել է 2023 թվականի հոկտեմբերին:

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Էդուարդ Հակոբյանի տեղեկացմամբ համաձայնագրով նախատեսվում է 50 մլն եվրո գումարի չափով բյուջետային աջակցության վարկ տրամադրել Հայաստանի Հանրապետությանը: Վարկի մարման ժամկետը 20 տարի է, որից արտոնյալը` 5 տարի:

«Միջոցներն ուղղվելու են 2023 թվականի բյուջեի մասին օրենքով սահմանված պակասուրդի ֆինանսավորմանը կամ ծախսերի ֆինանսավորման կարիքի բավարարմանը, որի համար Ազգային ժողովն արդեն պետական բյուջեի մասին օրենքով հաստատել էր 350 մլն դոլար բյուջետային աջակցության վարկերի ներգրավում: Սակայն հաշվի առնելով, որ մեր պլանավորված կապիտալ ծախսերը` 550 մլրդ, գերազանցում են մեր պլանավորած 290 մլրդ պակասուրդը` այդ միջոցներն ուղղվելու են կապիտալ ծախսերին, որոնց կազմում են դպրոցներ, մանկապարտեզներ, ճանապարհներ, այլ բնույթի ենթակառուցվածքներ»,- ասել է Էդուարդ  Հակոբյանը` հավելելով, որ դրանք ունեն տնտեսության վրա բավականին դրական ու ներուժը բարձրացնող ազդեցություն:

Նրա խոսքով այս միջոցների ստացման համար ամբողջ տարվա ընթացքում աշխատանքներ են իրականացվել, եւ դրանց հիմքում ընկած են բարեփոխումներ, որոնք արդեն իսկ իրագործվել են:

Անդրադառնալով ծրագրի անվանմանը, թե ինչու կանաչ եւ դիմակայուն` փոխնախարարը նշել է` դրանք բխում են ներկա գլոբալ մարտահրավերներից, ուղղված են Հայաստանում կլիմայի փոփոխության ազդեցության մեղմանն ու հարմարվողականության խթանմանը, ինչպես նաեւ օդի աղտոտվածության մոնիտորինգի բարելավմանը:

ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Նարեկ Գրիգորյանը: Պատգամավորը նշել է, որ վարկային միջոցի ներգրավմամբ նախատեսվում է լրացնել պետական բյուջեի դեֆիցիտը:

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության անունից ելույթ ունենալով` Արթուր Խաչատրյանն անընդունելի է համարել ընթացիկ ծախսերի համար այլ ծրագրերի անունից վարկ վերցնելը: Նրա գնահատմամբ Կառավարությունը խրոնիկ ձախողում է բոլոր միջազգային ծրագրերը եւ քաղաքացիներին գցում արտաքին խոշոր պարտքի տակ:

Ընդդիմադիր խմբակցության պատգամավորն անարդյունավետ է գնահատել Կառավարության գործունեությունը:

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անունից ելույթ ունենալով` ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանը պարզաբանել  է` Հայաստանն իր ընթացիկ ծախսերը հոգալու համար հավաքում է հարկեր, որոնք ամբողջովին բավարարում են թոշակ, աշխատավարձ, այլ ընթացիկ ծախսերը հոգալու համար: Նշված հարկային միջոցները բավարարում են նաեւ մի քանի հարյուր մլրդ կապիտալ ծախսերի իրականացման  համար: Գեւորգ Պապոյանը, սակայն, նկատել է, որ  պետությունն այս գումարը վերցնում է ավելի մեծ թվով կապիտալ ծախսեր իրականացնելու համար, հետեւաբար` «Այս միջոցները միայն եւ միայն ուղղված են հենց ներառականությանը, դիմակայունությանը, այդ թվում` պաշտպանությանը»,- նշել է նա:

Եզրափակիչ ելույթում Ֆինանսների փոխնախարար Էդուարդ Հակոբյանն անդրադարձել է պատգամավորների դիտարկումներին եւ նշել, որ ներգրավվող վարկային միջոցները չեն ուղղվելու ընթացիկ կարիքների բավարարմանը, այլ հակառակը` ուղղվելու են զարգացմանը միտված ծախսերին:

Խորհրդարանը քվեարկությամբ ընդունել է օրենքի նախագիծը:


12.12.2023
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել երկրորդ ընթերցմամբ քննարկված օրենքի նախագծին
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը դեկտեմբերի 12-ի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: «Նախագծի կարգավորման առարկան գյուղատնտեսության ոլորտում պետական աջակցության ծրագրերից օ...

12.12.2023
Տեղի կունենան խորհրդարանական ճեպազրույցները
ԱԺ հերթական նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցները տեղի կունենան դեկտեմբերի 13-ին ԱԺ 334 դահլիճում` հետեւյալ ժամանակացույցով. ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցություն - 11:00-11:20, ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցություն - 11:20-11:40, ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն- 11:40-12:00: ...

12.12.2023
Հավաստագրեր են հանձնվել «Աշնանային դպրոց» դասընթացների մասնակիցներին
Մենք բարձր ենք գնահատում Միջազգային հանրապետական ինստիտուտի կողմից ԱԺ-ի համար իրականացվող ծրագրերը: Համատեղ իրականացվող ծրագրերը լավ արդյունք են տալիս խորհրդարանի աշխատակազմի կարողությունների եւ հմտությունների զարգացման տեսանկյունից. ասել է ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանը դ...

12.12.2023
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ուղիղ հեռարձակումը: ...

12.12.2023
Գյուղատնտեսության ոլորտում պետական աջակցության ծրագրերից օգտվող տնտեսվարողների համար ավելի նպաստավոր հարկային միջավայր կձեւավորվի
Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն եւ լրացում նախատեսող օրինագծի նպատակը գյուղատնտեսության ոլորտում պետական աջակցության ծրագրերից օգտվող տնտեսվարող սուբյեկտների համար ավելի նպաստավոր հարկային միջավայրի ձեւավորումն է: Այս մասին ասել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոս...

12.12.2023
27 տարին լրացած եւ պարտադիր զինծառայություն չանցած քաղաքացիներին հնարավորություն կտրվի օգտակար լինել պետությանը ծառայությամբ կամ գումար վճարելով. Հայկ Սարգսյան
Առաջարկվող օրենսդրական փաթեթով նախատեսվում է 27 տարին լրացած եւ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիներին հնարավորություն տալ անցնելու զինվորական ծառայություն՝ միաժամանակ ՀՀ պետական բյուջե վճարելով համապատասխան գումարներ, կամ առանց զինվորական ծառայություն անցնելու, պետական բյուջե վճարելո...

12.12.2023
Համաձայնագրով նախատեսվում է 50 մլն եվրոյի չափով վարկ տրամադրել Հայաստանի Հանրապետությանը
Հայաստանի Հանրապետության եւ ՕՊԵԿ-ի միջազգային զարգացման հիմնադրամի միջեւ «Կանաչ, դիմակայուն եւ ներառական զարգացման ծրագիր» վարկային համաձայնագիրը ստորագրվել է 2023 թվականի հոկտեմբերի 3-ին եւ 23-ին: Համաձայնագրով նախատեսվում է 50 մլն եվրոյի չափով վարկ տրամադրել Հայաստանի Հանրապետությանը: «Գումարներն ...

12.12.2023
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am