National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
12.12.2023

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31
 
12.12.2023
Գյուղատնտեսության ոլորտում պետական աջակցության ծրագրերից օգտվող տնտեսվարողների համար ավելի նպաստավոր հարկային միջավայր կձեւավորվի
1 / 6

Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն եւ լրացում նախատեսող օրինագծի նպատակը գյուղատնտեսության ոլորտում պետական աջակցության ծրագրերից օգտվող տնտեսվարող սուբյեկտների համար ավելի նպաստավոր հարկային միջավայրի ձեւավորումն է: Այս մասին ասել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը դեկտեմբերի 12-ի ԱԺ արտահերթ նիստում:

«Գործող Հարկային օրենսգրքի համաձայն` երբ դրամական միջոցների տեսքով անհատույց գումարներ են ստացվում եւ ստացողն էլ համարվում է շահութահարկ վճարող կազմակերպություն կամ անհատ ձեռնարկատեր, պարտավոր է այդ գումարը ստացման տարվա ընթացքում ամբողջովին եկամուտ ճանաչել շահութահարկով հարկման նպատակով: Իսկ եթե եկամտի կողքը չկան համարժեք ծախսեր, ստացվում է` եկամուտն այդ չափով վեր է ածվում շահույթի, որն արդեն ենթակա է 18 տոկոս դրույքաչափով հարկման»,- ընդգծել է զեկուցողը` հավելելով` պետական աջակցության այդ գումարները ստացողները գործող օրենսդրության պայմաններում եւ այլ հավասար պայմաններում նաեւ հարկային հետեւանքների կրողներ են:

«Եթե, օրինակ, ինտենսիվ այգեհիմնման ծրագիր է իրականացրել որեւէ տնտեսվարող սուբյեկտ, ժամանակի ընթացքում որոշ գումարներ է ծախսել, այնուհետ հայտ է ներկայացրել` պետությունից որոշակի համաֆինանսավորման գումար ստանալու, ապա ստացման տարվա ընթացքում այդ գումարը ենթակա է շահութահարկով հարկման: Սա նշանակում է` այդ մասով պետական աջակցությունը վերջնական նպատակին ամբողջությամբ չի ծառայում»,- նշել է Արման Պողոսյանը եւ պարզաբանել` ի տարբերություն վերոնշյալի, եթե գումարները նախապես, բայց նպատակով տրվեին, եւ տնտեսվարողը սկսեր օգտագործել այդ գումարները կրկին այգեհիմնման ծրագիր իրականացնելու նպատակով, գործող կանոնների համաձայն` ստացված գումարը եկամուտ կհամարվեր ոչ թե անմիջապես ստացման տարվա ընթացքում, այլ ակտիվների ծախսագրմանը կամ կորուստ ճանաչմանը զուգահեռ` չունենալով որեւէ հարկային հետեւանք:

Ըստ փոխնախարարի` կարգապահության տեսակետից այլ հավասար պայմաններում նախընտրելի է, որ տնտեսվարող սուբյեկտն այգեհիմնման օրինակով կատարի ծախսերը, փաստաթղթավորի, այնուհետ հայտ ներկայացնի եւ պետությունից ստանա համաֆինանսավորման գումարը:

«Նախագծով առաջարկում ենք վերջում ստացվող գումարները կրկին չհարկել շահութահարկով, որպեսզի պետական աջակցության գործիքակազմի շրջանակում տրամադրված գումարները մինչեւ վերջին դրամը ծախսվեն հասցեավորված եւ նպատակին»,- մանրամասնելով նախագծի կարգավորման առարկան` ասել է զեկուցողը:

Պատասխանելով պատգամավորների հարցերին` Արման Պողոսյանը վերահաստատել է, որ գործունեության ոլորտի առանձնահատկություններով պայմանավորված` նախաձեռնությամբ առաջարկվող կարգավորումը նախատեսված է միայն գյուղատնտեսության ոլորտում իրականացվող պետական օժանդակության ծրագրերի համար:

Նախաձեռնությունն ընդունվել է առաջին ընթերցմամբ:

Կառավարության հեղինակած Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն եւ լրացում նախատեսող օրինագիծը քննարկվել է նաեւ երկրորդ ընթերցմամբ:

Արման Պողոսյանի խոսքով քանի որ նախագիծը բարելավող նշանակություն ունի, առաջարկվում է դրա կիրառությունը տարածել 2023 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

Առաջինից երկրորդ ընթերցում նախագծի վերաբերյալ առաջարկներ չեն ներկայացվել:

Գլխադասային` Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը:

Խորհրդարանը նախաձեռնությունն ընդունել է երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ:

Սպառելով օրակարգը` Ազգային ժողովն ավարտել է արտահերթ նիստի աշխատանքը:


12.12.2023
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել երկրորդ ընթերցմամբ քննարկված օրենքի նախագծին
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը դեկտեմբերի 12-ի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: «Նախագծի կարգավորման առարկան գյուղատնտեսության ոլորտում պետական աջակցության ծրագրերից օ...

12.12.2023
Տեղի կունենան խորհրդարանական ճեպազրույցները
ԱԺ հերթական նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցները տեղի կունենան դեկտեմբերի 13-ին ԱԺ 334 դահլիճում` հետեւյալ ժամանակացույցով. ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցություն - 11:00-11:20, ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցություն - 11:20-11:40, ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն- 11:40-12:00: ...

12.12.2023
Հավաստագրեր են հանձնվել «Աշնանային դպրոց» դասընթացների մասնակիցներին
Մենք բարձր ենք գնահատում Միջազգային հանրապետական ինստիտուտի կողմից ԱԺ-ի համար իրականացվող ծրագրերը: Համատեղ իրականացվող ծրագրերը լավ արդյունք են տալիս խորհրդարանի աշխատակազմի կարողությունների եւ հմտությունների զարգացման տեսանկյունից. ասել է ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանը դ...

12.12.2023
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ուղիղ հեռարձակումը: ...

12.12.2023
27 տարին լրացած եւ պարտադիր զինծառայություն չանցած քաղաքացիներին հնարավորություն կտրվի օգտակար լինել պետությանը ծառայությամբ կամ գումար վճարելով. Հայկ Սարգսյան
Առաջարկվող օրենսդրական փաթեթով նախատեսվում է 27 տարին լրացած եւ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիներին հնարավորություն տալ անցնելու զինվորական ծառայություն՝ միաժամանակ ՀՀ պետական բյուջե վճարելով համապատասխան գումարներ, կամ առանց զինվորական ծառայություն անցնելու, պետական բյուջե վճարելո...

12.12.2023
Ազգային ժողովն արտահերթ նիստ է գումարել
Ազգային ժողովը ՀՀ Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` Կառավարության նախաձեռնությամբ դեկտեմբերի 12-ին արտահերթ նիստ է գումարել`  օրակարգում ունենալով երեք օրենսդրական նախաձեռնություն: Օրակարգում ընդգրկված «Հայաստանի Հանրապետության...

12.12.2023
Համաձայնագրով նախատեսվում է 50 մլն եվրոյի չափով վարկ տրամադրել Հայաստանի Հանրապետությանը
Հայաստանի Հանրապետության եւ ՕՊԵԿ-ի միջազգային զարգացման հիմնադրամի միջեւ «Կանաչ, դիմակայուն եւ ներառական զարգացման ծրագիր» վարկային համաձայնագիրը ստորագրվել է 2023 թվականի հոկտեմբերի 3-ին եւ 23-ին: Համաձայնագրով նախատեսվում է 50 մլն եվրոյի չափով վարկ տրամադրել Հայաստանի Հանրապետությանը: «Գումարներն ...

12.12.2023
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am