National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
13.12.2023

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31
 
13.12.2023
Ադրբեջանի հռետորաբանությունը չի փոխվել. նրանց գործողությունները ՀՀ տարածքում, առավել եւս ՝ ԼՂ-ում չեն փոխվել. Սեյրան Օհանյան
1 / 7

Դեկտեմբերի 13-ի խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը, ներկայացնելով իր դիտարկումը Լեռնային Ղարաբաղի խնդրի վերաբերյալ, փաստել է, որ ամբողջ աշխարհը պետք է իմանա Ադրբեջանի կողմից իրականացված հանցագործ քաղաքականության շարունակման պատճառով 2022 թվականի դեկտեմբերից Լեռնային Ղարաբաղի 10-ամսյա շրջափակումն ավարտվեց եւս մեկ կեղծ, ապօրինի հակաահաբեկչական գործողությամբ, որի հետեւանքով ԼՂ ժողովրդի նկատմամբ փաստացի իրականացվեց ցեղասպանություն՝ տեղահանմամբ:

Ըստ խմբակցության ղեկավարի՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն ավարտված չէ. «Այն ավելի է խորացել, Ադրբեջանի հանցագործ գործունեությունն այն ավելի է սրել, եւ Ադրբեջանը պետք է դրա համար պատասխան տա: Լեռնային Ղարաբաղը եղել է գործոն, եւ այսօր նրա սուբյեկտայնության պահպանման համար նրա բոլոր ինստիտուտները պետք է գործեն՝ ներառյալ ժողովրդի ճակատագրի, նաեւ ժողովրդի վերադարձի պայմանների լուծմամբ: Եվ այս պարագայում բանակցությունները միջազգային հարթակում՝ ընդունված կամ որեւէ ընդունելի նոր ձեւաչափով այլընտրանք չունեն»:

Սեյրան Օհանյանը կարծիք է հայտնել, որ այս ռազմավարության պատասխանատուն Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի իշխանություններն են:

Լրագրողի հարցին՝ «Հայաստան» խմբակցությունը ծանոթացե՞լ էր Խաղաղության պայմանագրին, արդյո՞ք մինչեւ տարեվերջ այն կստորագրվի, ի պատասխան՝ Սեյրան Օհանյանը նշել է, որ ինքն անձամբ մինչեւ այժմ գաղտնի նյութերին ծանութանալու թույլտվություն չունի: Նրա կարծիքով Լեռնային Ղարաբաղի հայաթափվելուց հետո ինչպե՞ս կարելի է գնալ խաղաղության:

«Ադրբեջանի հռետորաբանությունը չի փոխվել. նրանց գործողությունները Հայաստանի Հանրապետության տարածքում, առավել եւս ԼՂ-ում չեն փոխվել: Եվ Լեռնային Ղարաբաղի այս ցեղասպանությունից հետո ինչպե՞ս կարելի է ձեռք մեկնել ցեղասպանին եւ ասել, որ այսօր պատրաստ ենք խաղաղության»,- նշել է Սեյրան Օհանյանը:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը չի կարծում, թե մինչեւ տարեվերջ կստորագրվի Ադրբեջանի հետ Խաղաղության պայմանագիրը: Նրա հավաստմամբ Խաղաղության պայմանագիրը խաղաղություն չի բերելու:

«Ես, անկեղծ ասած, կարծում եմ՝ մնացած այս 17 օրվա ընթացքում որեւէ փաստաթուղթ չի ստորագրվի, կամ գոնե հույս ունեմ»,- ասել է պատգամավորը:

Գերիների վերադարձի մասին հարցի առնչությամբ Սեյրան Օհանյանը նշել է, որ մեր բոլորի ցանկությունն է, որպեսզի նրանք որքան հնարավոր է շուտ վերադարձվեն:

Արթուր Խաչատրյանը կարծիք է հայտնել, որ Ադրբեջանի հետ բանակցություններում պետք է ունենալ երաշխիքների ինստիտուտ:

Տարածաշրջանային խնդիրների, հայ-ադրբեջանական հարաբերությունների վերաբերյալ հարցի առնչությամբ՝ Սեյրան Օհանյանը փաստել է. «Այն դեպքում, երբ հույսը դրել ենք մեզ վրա, հաղթել ենք»:
 


13.12.2023
Խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում Թագուհի Թովմասյանն անդրադարձել է մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերող հարցերի
Աշխարհը դեկտեմբերի 10-ը նշում է որպես Մարդու իրավունքների միջազգային օր: Մի նկատառում, բոլոր երկրներում կարող են ոտնահարվել մարդու իրավունքները, սակայն շատ կարեւոր է, թե պետությունն ինչ կամք է ցուցաբերում պայքարելու մարդու իրավունքների խախտումների դեմ: Այստեղ մենք ունենք լուրջ խնդիրներ: Դեկտեմբերի 1...

13.12.2023
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է մեր երկրում Կանադայի դեսպանին
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը դեկտեմբերի 13-ին ընդունել է Հայաստանում Կանադայի արտակարգ եւ լիազոր դեսպան Էնդրյու Թըրներին: Շնորհավորելով դեսպանին պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ` Ալեն Սիմոնյանը համոզմունք է հայտնել, որ Հայաստանում Կանադայի դեսպանության բացումը եւ Էնդրյու Թըրների նշանակո...

13.12.2023
Հայաստան-ԵՄ հարաբերություններում Էստոնիան մեր կարեւոր գործընկերներից է. Ալեն Սիմոնյանը՝ Էստոնիայի ԱԳ նախարարին
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը դեկտեմբերի 13-ին ընդունել է Էստոնիայի արտաքին գործերի նախարար Մարգուս Ցահքնային: ՀՀ ԱԺ նախագահը հույս է հայտնել, որ երկու երկրների միջեւ վերջին շրջանում ակտիվացած փոխայցերը խթան կհանդիսանան համագործակցության առկա ներուժը լավագույնս իրացնելու համար: Այս համատեքստում անդրա...

13.12.2023
Հայկական կողմը միշտ պատրաստ է բանակցությունների, սակայն վերջին ամիսներին տեսնում ենք, որ Ադրբեջանը խուսափում է եւ չի մասնակցում դրանց. Սարգիս Խանդանյան
Վաշինգտոնում մի քանի փուլով տեղի են ունեցել արտգործնախարարների, իսկ Բրյուսելում՝ երկրների ղեկավարների մակարդակով բանակցություններ, որոնց ընթացքում համաձայնեցվել են սկզբունքային հարցերն ակնկալվելիք Խաղաղության համաձայնագրի շուրջ: Եվ շատ կարեւոր է, որ այս գործընթացը շարունակվի եւ բանակցությունները կրկ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am