National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
3.6.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
03.06.2024
Վահե Հովհաննիսյանը ներկայացրել է պետական 12 մարմինների` 2023 թ. իրականացրած ծրագրերի ֆինանսական ցուցանիշները
1 / 21

Հունիսի 3-ին ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում շարունակվել է «ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկումը:

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ներկայացրել է պետական 12 մարմինների՝ վարչապետի, նախագահի, Ազգային ժողովի, ՍԴ, ԲԴԽ, Արդարադատության նախարարության, Գլխավոր դատախազության, Պետական վերահսկողական ծառայության, Քննչական կոմիտեի, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի, Հակակոռուպցիոն կոմիտեի, ԿԸՀ աշխատակազմերի՝ 2023 թվականների իրականացված ծրագրերի ֆինանսական ցուցանիշները:

Վարչապետի աշխատակազմի համար 2023 թվականի պետական բյուջեով նախատեսված է եղել իրականացնել 11 ծրագիր եւ 52 միջոցառում. իրականացվել է 11 ծրագիր եւ 67 միջոցառում: Փաստացի ծախսվել է 21 մլրդ 193 մլն դրամ, որի կատարողականը ճշտված պլանի նկատմամբ եղել է 95,3 տոկոս:

Նախագահի աշխատակազմի կողմից հաշվետու տարում իրականացվել է 1 ծրագիր եւ 3 միջոցառում, փաստացի ծախսվել է 1 մլրդ 466 մլն դրամ, արձանագրվել է 98,4 տոկոս կատարողական:

Ազգային ժողովի աշխատակազմը 2023 թվականին իրականացրել է 1 ծրագիր եւ 8 միջոցառում: Փաստացի 2023 թվականի պետական բյուջեով ծախսվել է 6 մլրդ 944 մլն դրամ, որը կազմում է ճշտված բյուջեի նկատմամբ 96,4 տոկոս:

ՍԴ աշխատակազմը հաշվետու տարում իրականացրել է 1 ծրագիր եւ 3 միջոցառում:  Ընդհանուր բյուջեն ճշտված պլանով եղել է 869 մլն դրամ, փաստացի ծախսվել է 856 մլն դրամ, որը կազմում է ճշտված բյուջեի 98 տոկոսը:

ԲԴԽ աշխատակազմն իրականացրել է 1 ծրագիր եւ 24 միջոցառում: Փաստացի կատարողականը կազմել է 16 մլրդ 991 մլն դրամ, որը կազմում է ճշտված պլանի նկատմամբ 99,8 տոկոս:

Արդարադատության նախարարության աշխատակազմի բյուջեն կազմված է եղել 8 ծրագրից եւ 38 միջոցառումից: Փաստացի կատարողականը եղել է 25 մլրդ  337 մլն դրամ, կատարվել է ճշտված պլանի նկատմամբ 99,4 տոկոսով:

Գլխավոր դատախազության աշխատակազմը 2023 թվականին իրականացրել է 3 ծրագիր եւ 7 միջոցառում: Կատարողականը կազմել է 10 մլրդ 125 մլն դրամ, որի կատարողականը ճշտված պլանի նկատմամբ եղել է 99,5 տոկոս:

Պետական վերահսկողական ծառայությունը հաշվետու տարում ունեցել է 1 ծրագիր եւ 2 միջոցառում, ընդհանուր բյուջեն կազմել է 919,8 մլն դրամ, կատարողականը՝ 99 տոկոս:

Քննչական կոմիտեի աշխատակազմում իրականացվել են 1 ծրագիր եւ 8 միջոցառում: Փաստացի ծախսվել է 15 մլրդ 479 մլն դրամ, կատարողականը կազմել է 91,2 տոկոս:

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն իրականացրել է 1 ծրագիր եւ 2 միջոցառում: Փաստացի ծախսը կազմել է 380 մլն դրամ, կատարողականը ճշտված պլանի նկատմամբ կազմել է 50,6 տոկոս:

Հակակոռուպցիոն կոմիտեն 2023 թվականին իրականացրել է 1 ծրագիր եւ 4 միջոցառում: Փաստացի ծախսը կազմել է 2 մլրդ 644 մլն դրամ, կատարողականը՝ 91,4 տոկոս:

ԿԸՀ-ն իրականացրել է 1 ծրագիր եւ 7 միջոցառում: Փաստացի ծախսը կազմել է 1 մլրդ  809 մլն դրամ, կատարողականը՝ 97 տոկոս:

Նիստի ընթացքում Սահմանադրական դատարանի, Բարձրագույն դատական խորհրդի, Արդարադատության նախարարության, Գլխավոր դատախազության, Պետական վերահսկողական ծառայության, Քննչական կոմիտեի, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի, Հակակոռուպցիոն կոմիտեի եւ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչները բարձրաձայնել են իրենց գերատեսչությունների իրականացրած ծրագրերն ու կատարողականները:


03.06.2024
Ալեն Սիմոնյանը Լյուբլյանայում մասնակցել է Հայաստան-Սլովենիա դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված միջոցառմանը
Պաշտոնական այցով Լյուբլյանայում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 3-ին մասնակցել է Հայաստան-Սլովենիա դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված միջոցառմանը: Միջոցառմանը բացման խոսքով հանդես են եկել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը եւ Սլովենիայի Հան...

03.06.2024
ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարը ներկայացրել է ԱԺ 2023 թ. պետական բյուջեի կատարողականը
ԱԺ պետական-իրավական ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանը ներկայացրել է ԱԺ 2023 թվականի բյուջեի կատարողականը: Հաշվետու տարում Ազգային ժողովի հաստատված բյուջեն կազմել է 7,067,172,500 դրամ: Աշխատակ...

03.06.2024
Քննարկվել են ՀՀ վարչապետի եւ նախագահի աշխատակազմերի 2023 թ. պետական բյուջեի կատարման հաշվետվությունները
2023 թվականին ՀՀ վարչապետի աշխատակազմը շարունակել է բարելավել պետական ապարատի աշխատանքները` հնարավորինս կիրառելով թվային գործիքներ. ասել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը: Նրա տեղեկացմամբ 2023 թվականին վարչապետի աշխատակազմին 11 ծրագրի իրականացման համար հատկացվել է շուրջ 22,2 մ...

03.06.2024
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կատարողականը 2023 թ. կազմել է 97.5 տոկոս
2023 թվականին ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի  նախարարությունը ծախսել է 705.6 մլրդ դրամ, ինչն ավելի է եղել 2022 թվականի հատկացումից 15 տոկոսով: Տարվա պլանը եղել է 653.7 մլրդ դրամ, սակայն այդ միջոցներն ավելացվել են՝ պայմանավորված ԼՂ-ից մեր հայրենակիցների բռնի տեղահանմամբ: Տարվա ընթացքում իրակ...

03.06.2024
Բյուջետային քննարկումներ. ուղիղ հեռարձակում
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում նախորդ տարվա բյուջեի կատարողականի քննարկումների ուղիղ հեռարձակումը:...

03.06.2024
Ներկայացվել է ՀՀ հաշվեքննիչ պալատի 2023 թ. գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը
ՀՀ հաշվեքննիչ պալատը 2023 թվականին գործել է իրավական կարգավորումների համաձայն հաստատված եւ երեք մասից բաղկացած գործունեության ծրագրի հիման վրա. ասել է Հաշվեքննիչ պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանը` ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի` հունիսի 3-ի նիստում: Կառույցի ղեկավարը ...

03.06.2024
ԵՆԱԲ անդամակցումը Հայաստանի համար հնարավորություն է ընձեռում մասնակցելու տարածաշրջանային խոշոր ներդրումային ծրագրերին
Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկը (ԵՆԱԲ) հիմնվել է 2015 թվականին Չինաստանում: Այն բազմակողմ զարգացման բանկ է, որի նպատակն է նպաստել կայուն տնտեսական զարգացմանը, ստեղծել բարեկեցություն եւ բարելավել ենթակառուցվածքները, խթանել տարածաշրջանային զարգացումն Ասիայի եւ Օվկիանիայի տարածաշրջանում. ...

03.06.2024
Բյուջետային քննարկումներ. ուղիղ հեռարձակում
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում բյուջետային քննարկումների ուղիղ հեռարձակումը: ...

03.06.2024
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

03.06.2024
Ազգային ժողովում քաղաքացիների ընդունելության ժամանակացույց
ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյան - 10.06.2024 - 14:00-16:00,   ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյան - 21.06.2024 - 14:00-16:00:     1. Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով - 05.06.2024 - 15:00-17:00,   2. Արտաքին...

03.06.2024
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով մեկնել է Սլովենիա
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով հունիսի 3-6-ը գտնվելու է Սլովենիայի Հանրապետությունում: Այցի շրջանակում նախատեսվում են երկկողմ հանդիպումներ Սլովենիայի բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ ՍՀ նախագահ Նատաշա Պիրց-Մուսարի, ՍՀ ԱԺ նախագահ Ուրշկա Կլակո...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am