National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
7.6.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
07.06.2024
Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի նորանշանակ մշտական համակարգող Ֆղանսուազ Ժակոբին
1 / 6

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հունիսի 7-ին ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի նորանշանակ մշտական համակարգող Ֆղանսուազ Ժակոբին:

Խորհրդարանի ղեկավարը շնորհավորել է Ֆղանսուազ Ժակոբին պաշտոնի ստանձնման կապակցությամբ եւ մաղթել արդյունավետ աշխատանք:

«Մեծապես կարեւորում եմ ՄԱԿ-ի տարբեր գործակալությունների եւ կառույցների միջոցով մեր երկրի ինստիտուցիոնալ բարեփոխումների օրակարգին ցուցաբերվող հետեւողական աջակցությունը: Մենք՝ օրենսդիրներս, անում ենք եւ պատրաստ ենք անել հնարավորը՝ օրենսդրական դաշտի ապահովման եւ ռազմավարական տարբեր ծրագրերի իրականացման համար»,- նշել է Ալեն Սիմոնյանը:

Կազմակերպության հետ գործընկերության առաջնահերթություններից ԱԺ նախագահը կարեւորել է աջակցությունը Հարավային Կովկասում խաղաղության հաստատման, Հայաստան-Ադրբեջան բանակցությունների գործընթացի եւ Ադրբեջանում ապօրինի պահվող հայ ռազմագերիների վերադարձի հարցերում:

Քննարկվել են համատեղ իրականացվող նախաձեռնությունները եւ ծրագրերը, մասնավորապես՝ ՄԱԿ-ի Կայուն զարգացման ծրագրի շրջանակում կրթական, հումանիտար, էներգետիկ եւ այլ ոլորտներում համագործակցությունը: