National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
10.6.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
10.06.2024
Երկրորդ ընթերցմամբ քննարկված օրենսդրական նախաձեռնությունները հանձնաժողովում ստացել են դրական եզրակացություն
1 / 9

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ հունիսի 10-ի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել է երկու օրենսդրական նախաձեռնություն:

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանի ներկայացմամբ «Խաղային գործունեության կարգավորման մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթով առաջարկվում է 5 մլն դրամը գերազանցող խոշոր շահման դեպքում եկամտային հարկի դրույքաչափը սահմանել 10 տոկոս, կգործի նաեւ հարկային գործակալի համակարգը: Նախագծով կկարգավորվի բուն շահումների հարկումը: Մնացած բոլոր շահումների դեպքում կգործի տարեկան կտրվածքով հաշվարկի մեթոդաբանությունը:

Հաջորդ փոփոխությամբ օպերատորի ընտրության ընթացակարգի ճկունությունն ապահովելու նպատակով հստակեցվել են խաղային ոլորտի կարգավորման օպերատորի ընտրության ընթացակարգի հետ կապված դրույթները:

«ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի կարգավորման առարկան շրջանառության հարկի եւ միկրոձեռնարկատիրության հարկի արտոնյալ համակարգերն են:

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը տեղեկացրել է, որ խորհրդարանական հարթակում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում օրենսդրական փաթեթով առաջարկվող փոփոխությունների վերաբերյալ շահագրգիռ տնտեսավարող սուբյեկտների եւ միությունների մասնակցությամբ:

Ըստ Բաբկեն Թունյանի՝ քննարկման ընթացքում ներկայացվել են պարզաբանումներ բարձրացված մտահոգությունների վերաբերյալ, որոշ դեպքերում էլ կատարվել են հստակ փոփոխություններ: Նշվել է, որ շրջանառության հարկի դրույքաչափերն առանձին ոլորտների համար բարձրանալու են, բացի դրանից, որոշ գործունեության տեսակներ՝ ինչպիսիք են, օրինակ, փաստաբանական եւ նոտարական ծառայությունները, շրջանառության հարկի ռեժիմից կտեղափոխվեն ընդհանուր հարկման համակարգ, այսինքն` ավելացված արժեքի հարկի ռեժիմ:

«Առաջարկվող փոփոխությունների հիմնական ուղղությունները վերաբերում են շրջանառության հարկի դրույքաչափերի բարձրացմանը, սակայն զուգահեռաբար հնարավորություն կընձեռվի, որպեսզի ավելի լայն շրջանակի ծախսերը փաստաթղթավորման պարագայում նվազեցվեն»,- պարզաբանել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը: Նա տեղեկացրել է, որ Ֆինանսների նախարարության եւ ՊԵԿ-ի մասնակցությամբ հարցի վերաբերյալ տեղի է ունեցել եւս մեկ այլ քննարկում:

Երկրորդ ընթերցմամբ քննարկված օրենսդրական նախաձեռնությունները ստացել են դրական եզրակացություն:


10.06.2024
Ալեն Սիմոնյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Քրիստինա Քվինին
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հունիսի 10-ին ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Քրիստինա Քվինին: Քննարկվել են անվտանգային իրավիճակը Հարավային Կովկասում, հայ-ադրբեջանական բանակցությունների գործընթացը, Ադրբեջանում ապօրինի պահվող հայ ռազմագերիների վերադարձի խնդիրը: Զրույցի առանցքում են եղել ...

10.06.2024
Հունիսի 11-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 31 հարց
Հունիսի 10-ին տեղի է ունեցել ԱԺ խորհրդի նիստը: Այն վարել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: Քննարկվել եւ հաստատվել են ԱԺ ութերորդ գումարման յոթերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ հունիսի 11-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը: Սահմանվել է հերթական նիստերի օրակարգային ...

10.06.2024
Առողջության բարելավման դեպքում հնարավորություն կընձեռվի կրկին ընդգրկվելու կենսաթոշակային կուտակային համակարգում
Գործող կարգավորումներով, երբ անձը Կառավարության սահմանած հիվանդությունների ցանկով  հիվանդանալու դեպքում դիմում եւ ստանում է իր կուտակած ամբողջ գումարը, այնուհետեւ` առողջության բարելավման դեպքում,   հնարավորություն չի ունենում կրկին վերականգնվելու կենսաթոշակային կուտակային  համակա...

10.06.2024
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:   ...

10.06.2024
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am