National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
13.6.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
13.06.2024
Շարունակվել է ՀՀ 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկումը
1 / 8

Ազգային ժողովը հունիսի 13-ին շարունակել է 2023 թվականի պետական բյուջեի կատարման մասին հաշվետվության քննարկումը: Արտահերթ ելույթ ունենալով` ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հայտնել է, որ նախարարությունը հաշվետու տարում իրականացրել է 20 բյուջետային ծրագիր` 233 մլրդ դրամ ծավալով: Կրթության ոլորտի համատեքստում նախարարն անդրադարձել է «Ակադեմիական քաղաք» ծրագրին եւ նշել, որ 2023 թվականին ստեղծվել է «Ակադեմիական քաղաք» հիմնադրամը, որը նույնանուն ծրագրի հիմնական իրականացնող մարմինն է: «Ակադեմիական քաղաքը» կառուցվելու է շուրջ 700 հեկտարի վրա: Նախատեսվում է, որ առաջիկա հուլիսին քաղաքի գլխավոր հատակագծի վերջնական տարբերակը պատրաստ կլինի:

Շրջանառվում են քաղաքի ամբողջական կառավարման ու քաղաքաշինական զարգացման ուղղություններով տրանսպորտային փոխադրումների իրականացման հնարավոր մի քանի նախագծեր: «Ունենք վստահություն, որ «Ակադեմիական քաղաքը» դառնալու է մեր հանրությանը վերափոխող ամենակարեւոր ծրագրերից մեկը»,- ընդգծել է նախարարը:

Հաշվետու տարում բնագիտական եւ տեղեկատվական տեխնոլոգիաների 8420 ուսուցիչների աշխատավարձերը բարձրացել են 25 տոկոսով, գյուղական բնակավայրերի փոքր դպրոցներում աշխատող բոլոր առարկաների շուրջ 3000 ուսուցիչների աշխատավարձերը բարձրացել են մինչեւ 50 տոկոսով կամ ավելի քան 40 հազար դրամով: Կամավոր ատեստավորման միջոցով շուրջ 3830 ուսուցիչ առնվազն կրկնապատկել է աշխատավարձը եւ այլն:

Էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանն արտահերթ ելույթում նշել է, որ Կառավարության տնտեսական քաղաքականության առանցքային նպատակն է մրցունակ ու բարձր արտադրողականություն ունեցող տնտեսության ձեւավորումը, որը կնպաստի ինքնիշխան ու դիմակայուն պետության շարունակական առաջընթացին: Այս համատեքստում կարեւորվել է մարդկային ռեսուրսների զարգացման համար անհրաժեշտ եւ բավարար տնտեսական, առողջապահական, կրթական անվտանգային պայմանների ապահովումը:

Ըստ նախարարի` 2023 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսներին ՀՆԱ-ն կազմել է ավելի քան 9,5 տրիլիոն ՀՀ դրամ` աճելով 7,5 տոկոս: ՀՆԱ-ի աճին նպաստել են տնտեսության մի շարք ճյուղերում գրանցված ավելացված արժեքների աճերը: Տնտեսական աճի միտումը շարունակվել է նաեւ 2024 թվականի առաջին եռամսյակում` կազմելով 9,2 տոկոս: Արժույթի միջազգային հիմնադրամի տվյալների համաձայն` ՀՆԱ-ի աճի ցուցանիշով 2023 թվականին Հայաստանը 191 երկրների շարքում զբաղեցրել է չորրորդ տեղը: Նախարարության ֆինանսական կատարողականը հաշվետու տարում կազմել է 95,9 տոկոս:

Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանն իր ելույթում անդրադարձել է 2023 թվականի պետական բյուջեով հատկացված միջոցների հաշվին իրականացրած ծրագրերի կատարմանը:  Նա տեղեկացրել է, որ 28 մլն 300.000 դրամ տրամադրվել է մարզի 767 սոցիալապես անապահով ընտանիքների առաջնահերթ խնդիրների լուծման համար: 278 ուսուցիչների մասնագիտական որակի բարձրացման նպատակով ծախսվել է ավելի քան 207 մլն  դրամ: Բյուջեի միջոցների հաշվին կատարվել են կրթական օբյեկտների, շենքային պայմանների բարելավման աշխատանքներ, հիմնանորոգվել են Ծիածան եւ Նորակերտ գյուղերի միջնակարգ դպրոցների մասնաշենքերը, նոր սարքավորումներով համալրվել են մարզի 3 առողջապահական հաստատությունները: Իրականացվել են  տեղական եւ մարզային նշանակության ճանապարհների պահպանման եւ անվտանգ երթեւեկության կազմակերպման աշխատանքներ:

2023 թվականի պետական բյուջեի կատարման մասին հաշվետվության քննարկման ընթացքում ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը, ելույթ ունենալով խմբակցության անունից, անդրադարձել է ներքաղաքական հարցերին եւ նախորդ օրը  ցուցարարների եւ ոստիկանության միջեւ տեղի ունեցած իրադարձություններին: Արծվիկ Մինասյանի խոսքով հունիսի 12-ին տեղի ունեցածը նախապես մշակված գործողություն էր:

Անդրադառնալով հունիսի 12-ին խորհրդարանի հարակից տարածքում տեղի ունեցած իրադարձություններին` ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը նշել է. «Իրենք նպատակաուղղված իրենց պատգամավորներին ուղարկել էին դուրս, որպեսզի այնտեղ իրավիճակը սադրեն: Առաջին սադրանքն իրագործել են, ըստ էության, «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորները, որոնք փորձում էին տաքացնել ժողովրդին եւ հարձակում գործել խորհրդարանի վրա: Սա ոչ այլ ինչ է, քան ահաբեկչության փորձ»:

Դիմելով հայրենակիցներին` խմբակցության ղեկավարը հորդորել է ցուցաբերել ողջախոհություն: Հայկ Կոնջորյանը նշել է, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը կողմ է քվեարկելու 2023 թվականի պետական բյուջեի կատարման հաշվետվությանը:

Խորհրդարանը քվեարկությամբ հաստատել է «ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը»:


13.06.2024
Նախաձեռնություն` միտված կիբեռհանցավորության դեմ պայքարի շրջանակում իրավապահ մարմինների համար արդյունավետ գործիքակազմի նախատեսմանը
Կառավարության հեղինակած նախաձեռնությունը միտված է կիբեռհանցավորության դեմ պայքարի շրջանակում իրավապահ մարմինների համար արդյունավետ գործիքակազմի նախատեսմանը. ասել է ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը: Զեկուցողի խոսքով հատկապես վերջին տարիներին նկատվում է կիբեռհանցավորության տեմպերի ա...

13.06.2024
Տեղի կունենան խորհրդարանական ճեպազրույցները
ԱԺ հերթական նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցները տեղի կունենան հունիսի 14-ին ԱԺ 334 դահլիճում` հետեւյալ ժամանակացույցով.   ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն - 11:00-11:20, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցություն - 11:20-11:40, ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցություն - 11:40-12...

13.06.2024
ՀՀ հաշվեքննիչ պալատի 2023 թ. գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը ներկայացվել է խորհրդարանի քննարկմանը
ՀՀ հաշվեքննիչ պալատը 2023 թվականին գործել է օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված իր ծրագրի շրջանակում: Ծրագիրը բաղկացած է եղել 3 մասից: Իրականացվել է 40 հաշվեքննություն տասը պետական մարմիններում: Այս մասին ասել է Հաշվեքննիչ պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանը` հունիսի 13-ին ՀՀ ԱԺ հերթական նիստի ը...

13.06.2024
Խորհրդարանին ներկայացվել է ՀՀ ԿԲ գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը
Ազգային ժողովը հունիսի 13-ի նիստում քննարկել է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը: Մի քանի մասից բաղկացած հաղորդումը  մանրամասն ներկայացրել է ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը: Նրա տեղեկացմամբ 2023 թվականին ընթացող աշխարհաքաղաքական զարգացումների եւ...

13.06.2024
Ռուբիկ Մխիթարյանն ընտրվել է Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավորի թեկնածու
Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավորի թափուր տեղում առաջադրել էր Արմեն Դանիելյանի, Ռուբիկ Մխիթարյանի եւ Մանվել Շահվերդյանի թեկնածությունները: ՀՀ ԱԺ հաշվիչ հանձնաժողովի նախագահ Նարեկ Բաբայանը, հունիսի 13-ի...

13.06.2024
Ազգային ժողովը քննարկել է Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուի ընտրության հարցը
Ազգային ժողովը հունիսի 13-ի նիստում քննարկել է Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավորի թեկնածուի ընտրության հարցը: Բարձրագույն դատական խորհուրդը վերոնշյալ թափուր տեղի համար առաջադրել է Արմեն Դանիելյանի, Ռուբիկ Մխիթարյանի եւ Մանվել Շահվե...

13.06.2024
ՀՀ վարչապետի ելույթը 2023 թ. պետբյուջեի կատարողականի հաշվետվության քննարկման ընթացքում
2023 թվականի պետբյուջեի կատարողականի հաշվետվության վերաբերյալ եզրափակիչ ելույթով հունիսի 13-ի ԱԺ նիստում հանդես է եկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վարչապետը նախ անդրադարձել է նախորդ օրը Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձություններին` արձանագրելով, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսի եւ ՀՀ նախկին նախ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am