National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
22.6.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
22.06.2024
Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Չինաստանի Հուբեյ նահանգի Ժողովրդական Կոնգրեսի մշտական կոմիտեի գործադիր փոխնախագահի հետ
1 / 3

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 21-ին հանդիպել է Չինաստանի Հուբեյ նահանգի Ժողովրդական Կոնգրեսի մշտական կոմիտեի գործադիր փոխնախագահ Ուան Յենլիի հետ:

«Սա առաջին պաշտոնական պատվիրակությունն է, որ Հայաստանից երբեւէ այցելում է Հուբեյ նահանգ, եւ պետք է նշեմ, որ դրական զգացողություններ ու տպավորություններ ունեմ»,- ասել է Հակոբ Արշակյանը:

Ուան Յենլին առանձնակի կարեւորել է նման հանդիպումները, որոնք փոխադարձ շփումների արդյունքում առավել զարգանում են՝ հույս հայտնելով, որ դրանք հարաբերությունների ընդլայնման համար լավ հիմք կլինեն:

ԱԺ փոխնախագահը գոհունակությամբ ընդգծել է երկու երկրների միջեւ մուտքի արտոնագրերի ազատականացումը, ինչը լայն հնարավորություններ է ստեղծում թե՛ զբոսաշրջության, թե՛ ներդրումային ծրագրեր իրականացնելու, թե՛ համագործակցության համար:

Կարեւորելով Հայաստանի եւ Չինաստանի միջեւ հնարավոր ուղիղ օդային չվերթների գործարկումը՝ Հակոբ Արշակյանը նշել է, որ այն առավել կզարգացնի երկու երկրների միջեւ համագործակցության ուղղությունները:

Ուան Յենլին, անդրադառնալով Չինաստանի եւ Հայաստանի միջեւ գործող ծրագրերին, ընդգծել է, որ Հայաստանն ակտիվ մասնակցում է «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությանը, որը նոր հորիզոններ է բացում ապագայում:

Մշտական կոմիտեի գործադիր փոխնախագահը նշել է, որ տեղեկացված է Հայաստանի՝ գիտության եւ տեխնոլոգիաների ուղղությամբ զարգացվածության մասին: Նա նաեւ հավելել է, որ ուրախ կլինի Հուբեյ նահանգի եւ Հայաստանի միջեւ տնտեսական, տեխնոլոգիական, գիտության եւ կրթության ոլորտներում հարաբերությունների խորացմամբ:

Զրուցակիցները կարեւորել են Հայաստանի մարզերի, քաղաքների եւ Չինաստանի նահանգների ու քաղաքների միջեւ համագործակցության զարգացումը:

Հանդիպմանը քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս:

Պաշտոնական այցով Չինաստանում գտնվող պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ Հայաստան-Չինաստան բարեկամական խմբի անդամներ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Անդրանիկ Քոչարյանը, Լենա Նազարյանը, Հայկ Ցիրունյանը, Թագուհի Ղազարյանն ու «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը:
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am