Նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին շնորհավորել են Իտալիայի, Իսպանիայի, Շվեյցարիայի խորհրդարանների նախագահները:
Իտալիայի Հանրապետության Սենատի նախագահ Ռենատո Սկիֆիանին իր եւ Սենատի անունից ամենաջերմ շնորհավորանքներն է հղել Հովիկ Աբրահամյանին` Ազգային ժողովի նախագահ ընտրվելու կապակցությամբ եւ հաջողություններ է մաղթել պաշտոնավարման ընթացքում:
Իսպանիայի Սենատի նախագահ Խավիեր Ռոխո Գարսիան իր եւ Սենատի անունից շնորհավորելով Հովիկ Աբրահամյանին` Ազգային ժողովի նախագահի բարձր ու պատասխանատու պաշտոնում ընտրվելու առիթով` ցանկություն է հայտնել ընդլայնել երկու երկրների խորհրդարանների գործունեության մասին տեղեկացվածությունը եւ խորացնել հիանալի երկկողմ հարաբերությունները, որ արդեն իսկ գոյություն ունեն երկու պետությունների միջեւ:
Շվեյցարական Համադաշնության Ազգային Խորհրդի նախագահ Անդրե Բյունյոնը
շնորհավորական ուղերձում, արձանագրելով երկու երկրների սերտ հարաբերությունները, վստահություն է հայտնել, որ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը իր կարեւոր դերակատարությունը կունենա դրանք ավելի խորացնելու գործում` հատկապես խորհրդարանական մակարդակով: Պարոն Բյունյոնը ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին պաշտոնական այցով հրավիրել է Շվեյցարիա: