Նոյեմբերի 19-ին ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը եւ փոխնախագահ Նաիրա Զոհրաբյանը աշխատանքային հանդիպում ունեցան ԼՂՀ Ազգային ժողովի սոցիալական ոլորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արպատ
Ավանեսյանի հետ:
Անդրադառնալով այցի նպատակներին, պարոն Ավանեսյանը նշեց, որ իր ղեկավարած հանձնաժողովը զբաղվում է սոցիալական մի շարք բնագավառների հարցերով` գիտություն, կրթություն, մշակույթ, սպորտ, երիտասարդություն, բնակարանային հարցեր, առողջապահություն եւ առաջացած մի շարք խնդիրների շուրջ անհրաժեշտ է անցկացնել քննարկումներ:
Հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանն առաջարկեց բարձրացված խնդիրների լուծումները գտնելու նպատակով կազմակերպել քննարկումներ երկու փուլով` Երեւանում եւ Ստեփանակերտում, որոնց ընթացքում երկու խորհրդարանների պատգամավորների մասնակցությամբ այդ հարցերին պատասխաններ կտրվեն: Առաջարկը
ընդունելով` պարոն Ավանեսյանը եւս կարեւորեց երկու խորհրդարանների միջեւ սերտ ու գործուն կապերի առկայությունը:
Քննարկվեցին նաեւ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: