![](/news_images/voskezocggggmmmmm.jpg)
Մեր անկախության ձեռքբերման առաջին օրից բազում երկրներ իրենց կրթական եւ մշակութային ծրագրերով նպաստել եւ նպաստում են Հայաստանում համապատասխան ոլորտների զարգացմանը՝ հայ հասարակությանը հաղորդակից դարձնելով եվրոպական եւ միջազգային հանրությանը։ Այս ընթացքում հազարավոր հայաստանցիներ մասնակցել են բազմազան միջոցառումների, ստացել են բազմաթիվ միջազգային կրթաթոշակներ, մեր երկրում հյուրախաղերով հանդես են եկել բազում ստեղծագործական խմբեր, անց են կացվել մշակութային տարատեսակ փառատոններ։
Ազգային ժողովն իր այս նախաձեռնությամբ համագործակցության եւ համատեղ աշխատանքի ձեռք է մեկնում մշակութային, կրթական եւ գիտական ծրագրեր իրականացնող եւ այդ ոլորտներում հետաքրքրություն ունեցող՝ Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դեսպանություններին։
Վստահ եմ, որ Ազգային ժողովի ներկայացուցչական դերակատարությունը միջազգային ասպարեզում է՛լ ավելի կամրապնդվի նմանատիպ փոխգործակցության մեխանիզմների ներդրման շնորհիվ:
Որպես ԱԺ նախագահ, հայտնում եմ իմ պատրաստակամությունը հետայսու նույնպես աջակցել հումանիտար ոլորտում ծրագրերի իրականացմանն ու Ազգային ժողովի ներգրավմանն այս գործընթացներում։
Այս հանդիպումը համարենք Ազգային ժողովի եւ ձեր միջեւ փոխշահավետ եւ արգասաբեր համագործակցության մեկնարկ՝ հանուն մեր հասարակությունների միջեւ քաղաքակրթական երկխոսության, մշակութային եւ կրթական փոխգործակցության զարգացման»։
![](/news_images/voskezoc2ggmmmm.jpg)
Պարոն Աշոտյանը ներկայացրեց նաեւ հանձնաժողովի կազմը եւ գործունեության ոլորտները:
Հյուրերից ելույթ ունեցավ Վրաստանի Հանրապետության դեսպանատան ներկայացուցիչ Նինո Ափցիաուրելին: Նա առաջարկեց հանձնաժողովին` նպաստել երկու երկրների մշակութային կապերի սերտացմանը եւ խորացմանը: Առաջարկ եղավ նաեւ Հայաստանում անցկացնել վրացական մշակույթի օրեր 2009-ի մարտին, ինչը սիրով ընդունեց ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը: