National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
28.11.2008

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
28.11.2008
Եվրահանձնաժողովի պատվիրակության ղեկավարը խորհրդարանում

Նոյեմբերի 28-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Հայաստանում Եվրահանձնաժողովի պատվիրակության ղեկավար, դեսպան Ռաուլ դե Լյուցենբերգերին:

Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանը  կարեւորելով Եվրամիություն-Աժ համագործակցությունը, հավաստիացրեց  դեսպանին, որ խորհրդարանը մեծապես շահագրգված է փոխշահավետ կապերի խորացմամբ, որը կնպաստի նաեւ երկրում իրականացվող բարեփոխումների հաջող ընթացքին: Աժ նախագահը բարձր գնահատեց եվրոպական կառույցների` Եվրամիության, Եվրախորհրդի, ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի, ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը, որը իր նպաստն է բերում բարեփոխումների իրականացմանը եւ եվրոպական կառույցներում Հայաստանի ինտեգրմանը: Պարոն Աբրահամյանը հավաստեց ՀՀ իշխանությունների քաղաքական կամքն ու ցանկությունը Հայաստանը ժողովրդավարական երկրների շարքում տեսնելու համար: Նա անդրադարձավ նաեւ արտաքին քաղաքականության ասպարեզում ձեռնարկված քայլերին` նշելով, որ Հայաստանը մշտապես կողմ է եղել հարեւանների հետ նորմալ հարաբերություններին ու այդ շրջագծում պատրաստ է առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ: Լեռնային Ղարաբաղի հարցի լուծման առնչությամբ` կարեւորվեց Մայնդոր‎ֆյան հռչակագրի ընդունումն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում հարցի խաղաղ կարգավորման համար բանակցությունների շարունակումը: Ազգային ժողովը պաշտպանում է ՀՀ նախագահի արտաքին քաղաքականությունը եւ գործադրած ջանքերը` տարածաշրջանային խնդիրների լուծման ուղղությամբ: Աժ նախագահը նաեւ ափսոսանք հայտնեց, որ նոյեմբերի 25-26-ին նախատեսված ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի նիստը չկայացավ, քանի որ այդ օրերին ՀՀ իշխանության ներկայացուցիչների եւ հանձնաժողովի անդամների մեծ մասը երկրից բացակայում էր, ուստի ելնելով քննարկումների կարեւորությունից,  Աժ-ն ստիպված էր հետաձգել նիստը: 

Հայաստանում Եվրահանձնաժողովի պատվիրակության ղեկավար, դեսպան Ռաուլ դե Լյուցենբերգերը նշեց, որ Եվրոպական խորհրդարանի հանձնաժողովի անդամները բարձր են գնահատում Հայաստանի եւ Ազգային ժողովի հետ փոխհարաբերությունները եւ ըմբռնումով են ընդունել նիստի հետաձգումը: Պարոն Լյուցենբերգերը Աժ նախագահին իրազեկեց, որ ՀՀ արտաքին գործերի նախարարի եւ ԵՄ արտաքին կապերի հանձնակատարի ստորագրած համաձայնագրով` բարեփոխումներին աջակցելու նպատակով Հայաստան են ուղարկվելու խորհրդատուներ, այդ թվում` նաեւ Ազգային ժողով: Դեսպանը հույս ունի, որ դա կլինի լավ համագործակցության սկիզբ եւ փորձագետ-խորհրդատուն կկարողանա աջակցել ԱԺ-ին:

Պարոն Լյուցենբերգերի գնահատականով` Ազգային ժողովը մեծ դերակատարություն ունի երկրում բարեփոխումների իրականացման հաջաղության համար: Նա Մայնդոր‎ֆյան հռչակագիրը կարեւոր քայլ համարեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ճանապարհին` նշելով, որ ԵՄ-ը ողջունում է հակամարտության լուծմանը միտված քայլերը եւ ԵԱՀԿ Մինսկի շրջանակներում է տեսնում խնդրի խաղաղ կարգավորումը:  Նա կարեւորեց նաեւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը, որը տարածաշրջանային զարգացման նոր հնարավորություններ կստեղծի:

Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանը կարեւորեց  փորձագետի ներկայությունն Ազգային ժողովում: Աժ նախագահը մեծ նշանակություն է տալիս օրինագծերի փորձաքննությանը` կարեւորելով դրանց համապատասխանությունը Սահմանադրությանն ու միջազգային չափանիշներին, այդ նպատակով արդեն Ազգային ժողովում աշխատանքային խումբ է ստեղծվել, նաեւ միջազգային կառույցների հետ պայմանավորվածություններ են ձեռքբերվել օրինագծերի փորձագիտական աջակցության ապահովման համար: 

Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաեւ փոխադարձ կարեւորության այլ հարցեր:


28.11.2008
ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը
Նոյեմբերի 28-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի  նախագահությամբ տեղի ունեցավ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որի ժամանակ քննարկվեցին չորրորդ գումարման ԱԺ չորրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման  եւ    դեկտեմբերի 1- 4-ի   ԱԺ չորսօրյա նիստ...

28.11.2008
ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերը
Նոյեմբերի 28-ին տեղի ունեցան ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերը;ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովը, Արա Բաբլոյանի նախագահությամբ, առաջին ընթերցմամբ քննարկեց ԱԺ պատգամավորներ  Արա Բաբլոյանի, Մկրտիչ Մինասյանի, Կարեն Ավագյանի, Մխիթար Վարագյանի, Արմեն Մարտիրոսյանի, Ռուբիկ Հարությունյան...

28.11.2008
ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի նիստը
Նոյեմբերի  28-ին տեղի ունեցավ 2008թ. մարտի 1-2-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների եւ դրանց պատճառների ուսումնասիրության ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի հերթական նիստը` հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանի նախագահությամբ: Նիստի սկզբում պարոն Նիկոյանը տեղեկացրեց, որ նոյեմբերի 27-...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am