National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
9.12.2008

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
09.12.2008
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի ելույթը «Երեխայի իրավունքների պաշտպանությունը Հայաստանում» թեմայով խորհրդարանական լսումների ընթացքում
Դեկտեմբերի 9-ին ԱԺ առողջապահության ու ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովների նախաձեռնությամբ կազմակերպված խորհրդարանական լսումների քննարկման \\\\\\\\ թեման էր «Երեխայի իրավունքների պաշտպանությունը Հայաստանում»:  
           
Խորհրդարանական լսումներին մասնակցում էին ԱԺ պատգամավորներ, կառավարության անդամներ, կրթության, առողջապահության, արդարադատության ոլորտի մասնագետներ, հասարակական եւ միջազգային կազմակերպությունների, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչներ եւ այլք:

Լսումներին մասնակցում էր նաեւ ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը , դիմելով ներկաներին` նա ասաց. «Ինչպես գիտեք` վաղը  մարդու իրավունքների պաշտպանության  միջազգային օրն է: Ավելորդ է ասել, որ մարդու իրավունքների նկատմամբ հարգանքը եւ այդ իրավունքների պաշտպանությունը սկսվում է երեխաների նկատմամբ հասարակության ունեցած վերաբերմունքից: 1992 թվականին մեր երկիրը միացավ «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիային` դրանով իսկ եւս մեկ անգամ ապացուցելով իր պատրաստակամությունը երեխայի իրավունքներին առնչվող հարցերը դարձնելու առաջնային եւ դրանք ներգրավելու իրականացվող ազգային ծրագրերում: 1996 թվականին կոնվենցիայի ընդունմանը հետեւեց «Երեխայի իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունումը:

Նշված կոնվենցիայի դրույթներին համապատասխան` կառավարությունը մշակեց եւ հաստատեց «Երեխայի իրավունքների պաշտպանության ազգային ծրագիրը»: Ծրագիրը համահունչ է ՀՀ կառավարության կողմից հաստատված «Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրին», ինչպես նաեւ ուղղված է երեխայի իրավունքների ոլորտի միջազգային պարտավորությունների կատարմանը: Ակնառու են վերջին տարիների  դրական արդյունքները` երեխայի իրավունքների պաշտպանության ոլորտում.

Կառավարությունը որպես ծախսային գերակայություն իրականացրել եւ առաջիկա տարիների համար նախատեսում է սոցիալական ոլորտի առանձին ճյուղերի, մասնավորապես` կրթության, մշակույթի, առողջապահության, սոցիալական ապահովության եւ սոցիալական ապահովագրության համակարգերի արդյունավետության բարձրացումը: Զարգացման արդի փուլում առաջնային է երեխաների, հատկապես խոցելի խմբի երեխաների սոցիալական ապահովության խնդիրը: Տարբեր դրդապատճառներով առանց ծնողական խնամքի մնացած երեխաները կազմում են հասարակության սոցիալապես առավել խոցելի խումբը: Հանրապետությունում այսօր առանց ծնողական խնամքի մնացած երեխաների մի մասը գտնվում են պետության լրիվ խնամքի տակ` մանկատներում: Նման երեխաների կենսագործունեության պայմանների ապահովման համար ընդունված է իրավական ակտերի մի ամբողջ շարք, կատարելագործվում է այս բնագավառին վերաբերող օրենսդրությունը: Այսօր կարեւորվում են նաեւ անչափահասների արդարադատությանը վերաբերող հիմնահարցերը, մասնավորապես երեխայի նկատմամբ բռնության դեմ պայքարի մեթոդների մշակումը: Երեխաների իրավունքների պաշտպանությանն ուղղված քայլերի գերակշիռ մեծամասնությանն արդյունավետ մասնակցություն է ունեցել  նաեւ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակը: Կառավարության եւ հիմնադրամի միջեւ հետագա համագործակցությունը կարող է երաշխիք հանդիսանալ երեխաների իրավունքների պաշտպանությանն ուղղված բարեփոխումների բարեհաջող ընթացքի համար:

Հաշվի առնելով այն, որ  որոշակի հաջողությունների հասած ծրագրերի ասպարեզում անգամ առկա են բազում չլուծված խնդիրներ` ԱԺ հանձնաժողովների կողմից այսօր կազմակերպվել են այս թեմային նվիրված խորհրդարանական լսումներ, որոնց նպատակն է հայտնաբերել  առկա հիմնախնդիրները եւ անհրաժեշտության դեպքում իրականացնել իրավական դաշտի կատարելագործման աշխատանքներ:

 Կարծում եմ` շահագրգիռ կողմերի մասնակցությամբ հնարավոր կլինի միավորել Երեխայի իրավունքների պաշտպանությանը նպատակաուղղված փաստաթղթերի դրույթները կենսագործելուն ուղղված գործողությունները, հասնել  դրանց հետեւողական ապահովմանը, դրանց արդյունավետության բարձրացմանը, եւ ի վերջո ապահովել, երեխաների համար հոգատար, պաշտպանող եւ մասնակցային միջավայր:

Շնորհակալություն»: 


09.12.2008
Քննարկման առանցքում են Երեւանի քաղաքաշինական եւ տրանսպորտային խնդիրները
Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ դեկտեմբերի 9-ին անցկացվեցին խորհրդարանական լսումներ «Երեւանի քաղաքաշինական եւ տրանսպորտային հիմնախնդիրները թեմայով»` պատգամավորների, պետական գերատեսչական մարմինների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների եւ այլ շահագր...

09.12.2008
Երեխաների իրավունքների պաշտպանությանը նվիրված խորհրդարանական լսումներ
Դեկտեմբերի 9-ին ԱԺ առողջապահության ու ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովների նախաձեռնությամբ կազմակերպված խորհրդարանական լսումների քննարկման թեման էր «Երեխայի իրավունքների պաշտպանությունը Հայաստանում»:         ...

09.12.2008
Տեղեկատվություն
Դեկտեմբերի 10-ին եւ 11-ին, ժամը 12-ին, ԱԺ նիստերի դահլիճում ԱԺ պետական-իրավական հարցերի եւ Աժ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովները կազմակերպում են  խորհրդարանական լսումներ` «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման եւ տարածքային կառավարման մասին» ՀՀ օր...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am