Նոյեմբերի 1-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը մասնակցեց Արմավիրի մարզի Սարդարապատ համայնքի սրբ. Աստվածածին եկեղեցու վերաօծմանը: Այն կատարվեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի ձեռամբ:
Արարողությունից հետո Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը եւ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը եղեւնիներ տնկեցին եկեղեցու բակում:
Նշենք, որ սրբ. Աստվածածին եկեղեցին վերանորոգվել է Ազգային ժողովի պատգամավոր Նահապետ Գեւորգյանի կողմից, ում, Ամենայն հայոց կաթողիկոսը պարգեւատրեց Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» պատվո բարձր շքանշանով` ի գնահատություն ազգային-եկեղեցական կյանքում նրա բազում իրագործումների: