National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
9.11.2010

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
09.11.2010
Ազգային ժողովի նախագահը պարգեւատրեց խորհրդարանի վերակառուցված նիստերի դահլիճի ճարտարապետներին ու շինարարներին
1 / 6

Նոյեմբերի 9-ին ԱԺ Ոսկեզօծ դահլիճում  տեղի ունեցավ Ազգային ժողովի վերակառուցված նիստերի դահլիճի ճարտարապետների ու շինարարների պարգեւատրման հանդիսավոր արարողությունը:

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի կարգադրությամբ Ազգային ժողովի պատվո մեդալով պարգեւատրվեցին ճարտարապետներ Նարեկ Սարգսյանը, Անահիտ Թարխանյանը, շինարարներ Գագիկ Գալստյանը, Կարեն Սարգսյանը եւ դիզայներ Ռուբեն Մնացականյանը: Ազգային ժողովի նախագահի շնորհակալագրերով պարգեւատրվեցին ճարտարապետ Հրաչյա Սարգսյանը, ճարտարագետներ Գուրգեն Զաքարյանը, Ալեքսան Զաքարյանը, շինարարներ Էդուարդ Ռեւազյանը, Սարգիս Դիլանյանը, Անդրիաս Աղաբաբյանը, Վահե Վարդանյանը, Ալեքսանդր Թորոսյանը:

Դիմելով ներկաներին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը վերստին շնորհավորեց միջազգային ժամանակակից պահանջներին համահունչ դահլիճ ունենալու կապակցությամբ եւ առանձնահատուկ շնորհակալություն հայտնեց բոլոր այն մարդկանց, ում աշխատանքի շնորհիվ  ծրագիրը խոսքից գործ դարձավ:

«Շուրջ երկու շաբաթ առաջ, երբ տեղի ունեցավ նիստերի դահլիճի պաշտոնական բացումը, ներկաները հնարավորություն ունեցան համոզվելու, որ հայ ճարտարապետների միտքն ու շինարարների ձեռքը համատեղ ստեղծել են իրոք բարձր արժեք: Այն հայ ճարտարապետի երեւակայության եւ հայ շինարարի  ջանասիրության մեկտեղումն է, ժամանակակից պահանջների եւ ավանդական մոտեցումների համադրում: Արդյունքում` Հայաստանի Ազգային ժողովն ունի արդիական չափանիշներին համապատասխանող նիստերի դահլիճ»,-նշեց Հովիկ Աբրահամյանը: «Համոզված եմ, որ ինչպես խորհրդարանի շենքն է իր կառուցման օրից ի վեր հայ ճարտարապետական արվեստի գողտրիկ նմուշ հանդիսանում, այնպես էլ դահլիճը պատմության մեջ կունենա իր մնայուն տեղը: Յուրաքանչյուր կառույցի կենսագրություն սկսվում է նախագծողների, ճարտարապետների ու շինարարների լարված աշխատանքից, եւ Ազգային ժողովի նիստերի վերակառուցված դահլիճը  դրա ակնառու օրինակն է: Եւս մեկ անգամ փաստվեց, որ անկախ տարաբնույթ դժվարություններից, հայ մարդու ձեռքը շարունակում է ստեղծել, միտքը` ստեղծագործել»: ԱԺ նախագահի խոսքով`  շինարարի աշխատանքը միշտ էլ ամենահարգվածներից է եղել մեզանում, որովհետեւ այնտեղ, որտեղ շինարարություն է սկսվել, սկսվել են նոր կյանք, նոր մտահղացումներ, նոր ծրագրեր: «ԱԺ նիստերի դահլիճի պարագայում եւս, համոզված եմ, բացառություն չի լինի, եւ խորհրդարանի նոր դահլիճը կդառնա հասարակության ու պետության առաջընթացին նպաստող ավելի կատարյալ օրենսդրական դաշտի ձեւավորման ասպարեզ: Ազգային ժողովի շենքն ընդամենը կառույց չէ: Այն շուրջ 60- ամյա  շարունակվող պատմություն է, որ ձգվում է քսանից քսանմեկերորդ դար: Ազգային ժողովի վերակառուցված դահլիճը յուրատեսակ նվեր է  նաեւ Հայաստանի երրորդ հանրապետության  խորհրդարանին, որը այս տարի դարձավ   20 տարեկան»:

«Հարգելի ճարտարապետներ եւ շինարարներ, մի քանի ամիս շարունակ դուք համբերատարությամբ, փոխադարձ հարգանքով, միմյանց աջակցելով ու վստահելով բարձր մակարդակով կատարեցիք ձեր աշխատանքը: Համոզված եմ, որ այս դահլիճում շարունակելու են իշխել փոխադարձ հարգանքը,  հանդուրժողականությունը եւ ողջամտությունը»,-նշեց ԱԺ նախագահը:

Բոլորի անունից շնորհակալություն հայտնելով Հովիկ Աբրահամյանին իրենց աշխատանքը բարձր գնահատելու համար`  ՀՀ գլխավոր ճարտարապետ, քաղաքաշինության փոխնախարար Նարեկ Սարգսյանը նշեց, որ դահլիճի վերակառուցման համար ընտրվել են  պրոֆեսիոնալ, փորձառու  եւ իրենց ձեռագիրը ունեցող մասնագետներ: «Սակայն , եթե   նվագախմբում բոլորը իրենց  պարտիտուրաները փայլուն կարող են կատարել, դա դեռ երաշխիք չի, որ վերջնական աշխատանքը կլինի, երաժշտությունը կհնչի համահունչ: Այդ տեսակետից շատ կարեւոր է դիրիժորի դերը եւ ես խորհրդակցելով իմ գործընկերների հետ, որոնք այսօր այստեղ նստած են, նրանց անունից ուզում եմ ասել, որ այս աշխատանքի հաջողությունը մեծապես պայմանավորված էր դիրիժորի` տվյալ դեպքում ԱԺ նախագահի ամենօրյա, խստապահանջ եւ կազմակերպված, ինչու չէ,  նաեւ ստեղծագործական խանդավառությամբ նման միջավայր ստեղծելու բոլորի աշխատանքի համար», -նշեց Նարեկ Սարգսյանը :  Նրա խոսքով աշխատանքի հաջողությունը պայմանավորված էր   նաեւ  այն տրամադրող եւ ոգեշնչող մթնոլորտով, որ ստեղծել էին ԱԺ նախագահը եւ ԱԺ աշխատակազմը:
 


09.11.2010
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում
Նոյեմբերի 9-ին ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Դավիթ Հարությունյանի նախագահությամբ քննարկվեց ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի եզրակացությունը 2008 թ. մարտի 1-2-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների եւ դրանց պատճառների ուսումնասիրության ՀՀ ԱԺ ժ...

09.11.2010
Ծառայության մեկնելուց առաջ հայրենիքի ապագա պաշտպանները օրհնություն ստացան
Նոյեմբերի 9-ին Երեւանի Դավիթաշեն համայնքի Սրբոց Նահատակաց եկեղեցու բակում Մաշտոցի զինկոմիսարիատի 24 զինակոչիկներին ազգային բանակ ճանապարհելու կապակցությամբ կազմակերպվել էր տոնական հանդիսավոր արարողություն, որին մասնակցում էին ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժո...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am