National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
10.11.2010

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
10.11.2010
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում
1 / 1

Նոյեմբերի 10-ին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը Արմեն Ռուստամյանի նախագահությամբ քննարկեց 1947 թ. նոյեմբերի 21-ին Նյու Յորքում ստորագրված «Մասնագիտացված գործակալությունների արտոնությունների եւ անձեռնմխելիությունների մասին» կոնվենցիան (կից վերապահումով), որը ներկայացրեց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Արման Կիրակոսյանը: Նշվեց, որ ՄԱԿ-ի մասնագիտացված գործակալությունների արտոնությունների եւ անձեռնմխելիությունների մասին կոնվենցիան ստորագրվել է 1947 թ. նոյեմբերի 21-ին եւ ուժի մեջ է մտել 1948 թ. դեկտեմբերի 2-ին: Պարոն Կիրակոսյանը կարեւորեց կոնվենցիայի վավերացումը` հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանում գործում են ՄԱԿ-ի մի շարք մասնագիտացված գործակալություններ: Ըստ նրա` յուրաքանչյուր պետություն, անդամակցելով սույն կոնվենցիայով նախատեսված որեւէ մասնագիտացված գործակալությանը, դրա նկատմամբ ապահովում է ստանդարտ հոդվածներով նախատեսված արտոնություններն ու անձեռնմխելիությունները:

2010 թ. հունիսի 25-ին Երեւանում ստորագրված «ՀՀ կառավարության եւ Քուվեյթի Պետության կառավարության միջեւ ներդրումների խրախուսման եւ փոխադարձ պաշտպանության մասին» համաձայնագիրը ներկայացրեց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Մուշեղ Թումասյանը: Համաձայնագրի նպատակն է բարենպաստ պայմաններ ստեղծել երկու երկրների ներդրողների համար` նպաստելով գործարար նախաձեռնությունների ընդլայնմանը:

Քննարկված միջազգային պայմանագրերը հանձնաժողովի դրական եզրակացությամբ կներկայացվեն խորհրդարանի վավերացմանը:

Առաջին ընթերցման ընթացակարգով ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը քննարկման ներկայացրեց «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը: Օրինագծերի ընդունումը նպատակ ունի կանոնակարգել ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպանների նշանակման, ազատման եւ պաշտոնավարման ժամկետները, պարզեցնել արտաքին մրցույթով դիվանագիտական ծառայության թափուր պաշտոնների համալրման մեխանիզմը, սահմանել նոր դիվանագիտական աստիճաններ, վերանայել ռոտացիայի ժամկետները, բարձրացնել դիվանագետների պատասխանատվությունը, բարելավել նրանց սոցիալական վիճակը, դիվանագետների պատրաստման եւ վերապատրաստման նպատակով դիվանագիտական դպրոց հիմնադրել: Ըստ հիմնական զեկուցողի` օրենսդրական փոփոխությունները թույլ կտան էլ ավելի զարգացնել դիվանագիտական ծառայության համակարգը, պատասխանատվության բարձրացման եւ լրացուցիչ սոցիալական երաշխիքների միջոցով ավելի կայունացնել ծառայությունը եւ բարձրացնել նրա որակը:

Հանձնաժողովի դրական եզրակացությամբ օրենսդրական փաթեթը կընդգրկվի ԱԺ ընթացիկ նստաշրջանի եւ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում:

Մինչեւ 15 օրով հետաձգվեց ԱԺ պատգամավոր Լարիսա Ալավերդյանի հեղինակած «1988-1992 թթ. ընթացքում Ադրբեջանական ԽՍՀ-ի բոլոր եւ ԼՂԻՄ-ի (հետագայում` ԼՂՀ-ի) բազմաթիվ բնակավայրերում ադրբեջանական իշխանությունների կողմից տեղի հայ բնակչության նկատմամբ իրագործած ոճրագործությունները որպես ցեղասպանություն ճանաչման մասին» օրենքի նախագծի քննարկումը:


10.11.2010
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի շնորհավորական ուղերձը ՀՀ տեղական ինքնակառավարման մարմինների կազմավորման 14-ամյակի առթիվ
«1996 թվականին նոյեմբերի 10-ին  Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ-երի) առաջին ընտրություններով դրվեց  տեղական ինքնակառավարման համակարգի փաստացի ձեւավորման հիմքը: Ընդամենը մի քանի տարվա անկախություն ունեցող երկրի համայնքներն իրենց յուրատեսակ ա...

10.11.2010
ՀՀ ԱԺ նախագահը հանդիպեց Երիտասարդ առաջնորդների դպրոցի ներկայացուցիչների հետ
Նոյեմբերի 10-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպեց Երիտասարդ առաջնորդների դպրոցի ներկայացուցիչների հետ:  Ազգային ժողովի նախագահը  շնորհավորեց Երիտասարդության համաշխարհային օրվա կապակցությամբ եւ կարեւորեց երիտասարդության դերակատարությունը հասարակական կյանքում, պետության կա...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am