National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
10.11.2010

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
10.11.2010
ՀՀ ԱԺ նախագահը հանդիպեց Երիտասարդ առաջնորդների դպրոցի ներկայացուցիչների հետ
1 / 4

Նոյեմբերի 10-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպեց Երիտասարդ առաջնորդների դպրոցի ներկայացուցիչների հետ:  Ազգային ժողովի նախագահը  շնորհավորեց Երիտասարդության համաշխարհային օրվա կապակցությամբ եւ կարեւորեց երիտասարդության դերակատարությունը հասարակական կյանքում, պետության կայացման գործում:

Հովիկ Աբրահամյանը նշեց, որ խորհրդարանի նախագահ ընտրվելուց հետո բազմաթիվ հանդիպումներ է ունեցել երիտասարդության ներկայացուցիչների հետ , հնարավորություն ընձեռել, որ նրանք  շփվեն խորհրդարանի հետ,  ծանոթանան աշխատանքներին: Դրան են միտված Ազգային  ժողովում իրականացվող «Բաց դաս» ծրագիրը, որի շրջանակում  Հայաստանի տարբեր դպրոցների բարձր դասարանցիներ ծանոթանում են խորհրդարանի աշխատանքներին, մասնակցում նիստերին, ինչպես նաեւ «Բաց դռներ» ծրագիրը: «Ես նպատակ ունեմ ավելի սերտացնել խորհրդարան- հասարակություն հարաբերությունները»,- ասաց ԱԺ նախագահը:

Հովիկ Աբրահամյանը տեղեկացրեց, որ մտադրություն կա  նախաձեռնել նաեւ Երիտասարդական խորհրդարան. « Փորձելու ենք  2011 թ. ձեւավորել Երիտասարդական խորհրդարանը, որտեղ կքննարկվեն այն հարցերը, որ այսօր արդիական են երկրի համար, եւ հորդորում եմ, որ դուք էլ ձեր մասնակցությունը բերեք,- հանդիպման մասնակիցներին դիմեց Ազգային ժողովի նախագահը:- Որպես ԱԺ նախագահ, պատրաստ եմ ձեզ հետ համագործակցել, հանդիպել, քննարկել»: Երիտասարդ առաջնորդների դպրոցի ներկայացուցիչները ընդունեցին առաջարկը եւ ցանկություն հայտնեցին մասնակցել Երիտասարդական խորհրդարանի աշխատանքներին:

Երիտասարդ առաջնորդների դպրոցի փոխտնօրեն Գոհար Իսկանդարյանը նեկայացրեց 2006 թ. ստեղծված դպրոցի պատմությունը, կառուցվածքն ու նպատակները:

Երիտասարդների հետ ջերմ ու անմիջական զրույցի ընթացքում ԱԺ նախագահը  լսեց նրանց տեսակետները եւ առաջարկները, պատասխանեց հարցերին, կարծիքներ փոխանակեց տարբեր խնդիրների վերաբերյալ:

Մասնավորապես, ի պատասխան Երիտասարդ առաջնորդների դպրոցի սաներից մեկի հարցի` Հովիկ Աբրահամյանը ներկայացրեց Երիտասարդական խորհրդարանի վերաբերյալ իր մոտեցումները, պատրաստակամություն հայտնեց դրա նիստերի անցկացման համար տրամադրել ԱԺ նիստերի դահլիճը, նրա անդամների համար հնարավորություն ստեղծել մասնակցելու ԱԺ հանձնաժողովների նիստերին: Նա հույս հայտնեց, որ երիտասարդների մեջ կլինեն մարդիկ, ովքեր ապագայում նախարարներ ու պատգամավորներ կդառնան:

Պատասխանելով այն հարցին, թե ինչպիսի՞ն է  ԱԺ նախագահը տեսնում երիտասարդ առաջնորդների դերը Հայաստանում, Հովիկ Աբրահամյանը պարտադիր  համարեց երիտասարդների մասնակցությունը երկրի քաղաքական, տնտեսական կյանքին: Նա կարեւոր համարեց պատրաստված կադրեր ունենալը, ինչը բխում է երկրի եւ ժողովրդի շահերից: Հովիկ Աբրահամյանը նշեց, որ երիտասարդությունը մեծ ներուժ ունի, եւ ինքը, որպես ԱԺ նախագահ, ամեն ինչ անելու է, որ այդ ռեսուրսը օգտագործվի:
 


10.11.2010
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի շնորհավորական ուղերձը ՀՀ տեղական ինքնակառավարման մարմինների կազմավորման 14-ամյակի առթիվ
«1996 թվականին նոյեմբերի 10-ին  Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ-երի) առաջին ընտրություններով դրվեց  տեղական ինքնակառավարման համակարգի փաստացի ձեւավորման հիմքը: Ընդամենը մի քանի տարվա անկախություն ունեցող երկրի համայնքներն իրենց յուրատեսակ ա...

10.11.2010
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում
Նոյեմբերի 10-ին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը Արմեն Ռուստամյանի նախագահությամբ քննարկեց 1947 թ. նոյեմբերի 21-ին Նյու Յորքում ստորագրված «Մասնագիտացված գործակալությունների արտոնությունների եւ անձեռնմխելիությունների մասին» կոնվենցիան (կից վերապահումով), որը ներկայացրեց ՀՀ արտաքին ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am