National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
10.11.2010

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
10.11.2010
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի շնորհավորական ուղերձը ՀՀ տեղական ինքնակառավարման մարմինների կազմավորման 14-ամյակի առթիվ
1 / 1

«1996 թվականին նոյեմբերի 10-ին  Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ-երի) առաջին ընտրություններով դրվեց  տեղական ինքնակառավարման համակարգի փաստացի ձեւավորման հիմքը: Ընդամենը մի քանի տարվա անկախություն ունեցող երկրի համայնքներն իրենց յուրատեսակ անկախությունն ստացան`լիարժեք հնարավորություն ունենալով անմիջականորեն տնօրինել սեփական միջոցները, ցուցադրել կարողությունները եւ օգտագործել սեփական հնարավորությունները:

Բնականաբար, այսօր տեղական ինքնակառավարման համակարգը դեռ հեռու է վերջնականապես կայացած համարվելուց, սակայն անցած 14 տարիները ցույց տվեցին, որ բոլոր դժվարություններով հանդերձ` երկրի կառավարման առումով եւ հասարակության զարգացման տեսանկյունից անցումն այդ համակարգին արդարացված էր:

Անցած տարիների ընթացքում Ազգային ժողովի եւ կառավարության ձեռնարկած քայլերի արդյունքում տեղական ինքնակառավարման ոլորտում տեղի  են ունեցել կարեւոր  բարեփոխումներ, որոնք ավելի լայն հնարավորություններ են ստեղծել ՏԻՄ-երի կատարելագործման, նրանց աշխատանքներն ավելի արդյունավետ դարձնելու, համայնքների ինքնադրսեւորման համար: Յուրաքանչյուր համայնք ընդհանուր առմամբ նման լինելով մյուսներին, միաժամանակ, իրենից ներկայացնում է առանձնահատուկ օրգանիզմ: ՏԻՄ-երը գործելով ընդհանուր օրենսդրական դաշտի սահմաններում, պետք է կարողանան գտնել եւ կիրառել այն արդյունավետ մոտեցումը, որն անհրաժեշտ է եւ նպատակահարմար տվյալ համայնքի զարգացման համար: Եւ դրանում շատ կարեւոր է տեղական իշխանության մարմինների դերը: Նրանք փաստորեն հասարակության խնդիրներն ու հոգսերը զգալու եւ լուծելու, նրանց ուրախությունը եւ հաջողությունը կիսելու առումով գտնվում են առաջին գծում` լինելով եւ  զինվորը, եւ գեներալը: Հետեւաբար, նրանց նպատակակետը պիտի լինի ուժեղ  եւ կազմակերպված համայնք ունենալը, ինչը բխում է ոչ միայն տվյալ համայնքի, այլեւ ողջ երկրի շահերից: Որովհետեւ ուժեղ համայնք նշանակում է ուժեղ պետություն, բարեկեցիկ հասարակություն:

Ըստ էության, համայնքները քաղաքացիական հասարակության ձեւավորման հիմնաքարերից մեկն են, եւ որքան կայացած է համայնքն իր տեղական ինքնակառավարման համակարգով, այնքան ամուր են ժողովրդավարության կայացման  հիմքերը երկրում: Ամեն մի համայնք, որպես մի ընտանիք, առկա խնդիրները միասնական ուժերով լուծելու, ջերմության, հարգանքի ու հանդուրժողականության օրինակ դառնալով` հզորացնում է պետությունը: ՏԻՄ-երի` աստիճանաբար կատարելագործվող համակարգը հուսալի հենասյուն է երկրի համար: Համոզված եմ, այն օրեցօր ավելի վստահությամբ եւ ամուր է կանգնելու իր ոտքերի վրա` նաեւ ՏԻՄ-երի  ղեկավարների ու աշխատակիցների, ավագանիների անդամների նվիրումի ու աշխատանքի արդյունքում:

Շնորհավորելով տեղական ինքնակառավարման մարմինների բոլոր աշխատակիցներին` մաղթում եմ ձեզ հաջողություններ, բարեկեցություն, հաստատակամություն եւ լավատեսություն: Համոզված եմ, որ պետություն- համայնք գործընկերային հարաբերությունների միջոցով եւ երկրի ապագայի հանդեպ վստահությամբ կունենանք զարգացած համայնքներ, մրցունակ երկիր, արժանապատիվ հասարակություն»:
 
 
 


10.11.2010
ՀՀ ԱԺ նախագահը հանդիպեց Երիտասարդ առաջնորդների դպրոցի ներկայացուցիչների հետ
Նոյեմբերի 10-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպեց Երիտասարդ առաջնորդների դպրոցի ներկայացուցիչների հետ:  Ազգային ժողովի նախագահը  շնորհավորեց Երիտասարդության համաշխարհային օրվա կապակցությամբ եւ կարեւորեց երիտասարդության դերակատարությունը հասարակական կյանքում, պետության կա...

10.11.2010
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում
Նոյեմբերի 10-ին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը Արմեն Ռուստամյանի նախագահությամբ քննարկեց 1947 թ. նոյեմբերի 21-ին Նյու Յորքում ստորագրված «Մասնագիտացված գործակալությունների արտոնությունների եւ անձեռնմխելիությունների մասին» կոնվենցիան (կից վերապահումով), որը ներկայացրեց ՀՀ արտաքին ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am