National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
18.11.2010

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
18.11.2010
ՀՀ ԱԺ նախագահն ընդունեց Ֆրանսիայի դեսպանին
1 / 1

Նոյեմբերի 18-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը ընդունեց  Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Անրի Ռենոյին:

ԱԺ նախագահը շնորհավորեց պարոն Ռենոյին   Հայաստանում դեսպան նշանակվելու կապակցությամբ եւ  հաջողություններ մաղթեց նրան իր դիվանագիտական առաքելության մեջ: Հովիկ Աբրահամյանը նշեց, որ  որպես ավանդույթ Հայաստանում Ֆրանսիայի դեսպաններն իրենց ծանրակշիռ ներդրումն են ունեցել երկու երկրների եւ ժողովուրդների միջեւ առկա բարեկամական կապերի ամրապնդման եւ խորացման գործում ` համոզմունք հայտնելով, որ նորանշանակ դեսպանը  իր գործունեությամբ նույնպես կնպաստի հայ-ֆրանսիական հարաբերությունների հետագա խորացմանը:

 ԱԺ նախագահի խոսքով  հայ-ֆրանսիական հարաբերությունները, որոնք հիմնված են երկու ժողովուրդների դարավոր բարեկամության, փոխադարձ հարգանքի եւ համակրանքի վրա, վաղուց  բնորոշվում են որպես առանձնահատուկ եւ հաջողությամբ շարունակում են զարգանալ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձեւաչափով.  ձեւավորվել է բարձր մակարդակի քաղաքական կանոնավոր երկխոսություն, առկա են սերտ մշակութային կապեր, նկատելի է ֆրանսիական ընկերությունների ակտիվացող ներկայությունը Հայաստանի տնտեսության մեջ:

ԱԺ նախագահի համոզմամբ  հայ-ֆրանսիական հարաբերություններում առանձնահատուկ տեղ ունի միջխորհրդարանական արդյունավետ համագործակցությունը, որին մեծապես նպաստում է պատգամավորական բարեկամության խմբերի գործունեությունը: Պրն. Աբրահամյանը կարեւորեց նաեւ  երկու երկրների մարզերի եւ քաղաքների,  ինչպես նաեւ բազմաթիվ համայնքների ուղղակի եւ ապակենտրոնացված համագործակցության խորացումը: Հովիկ Աբրահամյանը նշեց, որ Հայաստանը բարձր է գնահատում Ֆրանսիայի` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի կողմից գործադրվող հետեւողական ջանքերը` ուղղված Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը: Հայ-ֆրանսիական հարաբերությունները կարեւորվեցին  նաեւ ԵՄ-Հայաստան համագործակցության տեսանկյունից: Հովիկ Աբրահամյանը անհրաժեշտ համարեց միջազգային կառույցներում առկա արդյունավետ համագործակցության խորացումը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Ֆրանսիայի նորանշանակ դեսպանը պատրաստակամություն հայտնեց հնարավորինս նպաստել ֆրանս-հայկական բարձր մակարդակի հարաբերությունների առավել զարգացմանը եւ խորացմանը: Նա կարեւորեց միջխորհրդարանական գործակցությունը եւ նշեց, որ Հայաստանը այն բացառիկ երկրներից է, որի խորհրդարանի հետ  պատգամավորական բարեկամության խմբեր են գործում  եւ Ֆրանսիայի Սենատում եւ Ազգային ժողովում: Պարոն Ռենոն կարեւորեց նաեւ տնտեսական համագործակցության  եւ միջռեգիոնալ փոխգործակցության խորացումը: Նա բարձր գնահատեց Հայաստանի ջանքերն ուղղված ֆրանկոֆոնիայի զարգացմանը մեր երկրում:

Հանդիպման ընթացքում անդրադարձներ եղան փոխադարձ կարեւորություն ունեցող  այլ հարցերի:
 


18.11.2010
Ազգային ժողովն ավարտեց քառօրյա նիստերի աշխատանքը
Ազգային ժողովը նոյեմբերի 18-ի նիստում շարունակեց քննարկել «ՀՀ 2011 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Նիստի սկզբում ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը տեղեկացրեց, որ նիստին մասնակցում են Երեւանի Կենտրոն համայնքի 15 դպրոցների բարձր դասարանների աշակերտներ: Մինչ նախորդ օրն ընդհատված հարցի քննար...

18.11.2010
ՆԱՏՕ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության մամուլի ասուլիսը
Նոյեմբերի 18-ին Ազգային ժողովում տեղի ունեցավ ՆԱՏՕ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Կարեն Ավագյանի եւ պատվիրակության անդամ Ստյոպա Սաֆարյանի մամլո ասուլիսը: Պարոն Ավագյանը տեղեկացրեց, որ նոյեմբերի 12-16-ին ԱԺ պատվիրակությունը մասնակցել է Վարշավայում գումարված ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի ...

18.11.2010
Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն անցկացրեց հերթական «Բաց դաս»-ը
Նոյեմբերի 18-ին  Ազգային ժողովի   «Բաց դռներ»  ծրագրի շրջանակներում խորհրդարան էին այցելել Երեւանի Կենտրոն համայնքի 15 դպրոցների բարձր դասարանների աշակերտներ, ովքեր, ԱԺ նիստին ներկա գտնվելուց հետո, հանդիպեցին  Ազգային ժողովի   նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ: ԱԺ նախա...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am