National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
18.11.2010

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
18.11.2010
ՆԱՏՕ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության մամուլի ասուլիսը
1 / 1

Նոյեմբերի 18-ին Ազգային ժողովում տեղի ունեցավ ՆԱՏՕ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Կարեն Ավագյանի եւ պատվիրակության անդամ Ստյոպա Սաֆարյանի մամլո ասուլիսը:

Պարոն Ավագյանը տեղեկացրեց, որ նոյեմբերի 12-16-ին ԱԺ պատվիրակությունը մասնակցել է Վարշավայում գումարված ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի   նիստին, որտեղ քննարկվել են Լիսաբոնյան գագաթնաժողովում հաստատվելիք ՆԱՏՕ-ի ռազմավարական կոնցեպցիային, Աֆղանստանում ՆԱՏՕ-ի իրականացրած գործողություններին, ՆԱՏՕ-Ռուսաստան եւ ՆԱՏՕ-ԵՄ հարաբերություններին, կիբերհարձակումներին առնչվող հարցեր: Ղարաբաղին վերաբերող բանաձեւը հանվել է վեհաժողովի օրակարգից` հաշվի առնելով Հայաստանի կտրուկ դիրքորոշումը,  Ադրբեջանի առաջարկը` կապված այդ երկրում տեղի ունեցող ընտրությունների հետ, ինչպես նաեւ ՆԱՏՕ-ի համապատասխան առաջարկը: Բանախոսի գնահատմամբ` եթե անգամ քննարկվեր այդ բանաձեւը, ոչ մի խնդիր չէր կարող առաջանալ, քանի որ հայկական պատվիրակությունը ղարաբաղյան հարցի վերաբերյա ունի իր հստակ դիրքորոշումը:

Պարոն Ավագյանը տեղեկացրեց նաեւ, որ ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ ընտրվեց գերմանացի պատգամավոր Կարլ Լամերսը, որը մինչ այդ քաղաքական հանձնաժողովի նախագահն էր: Նա հույս հայտնեց, որ նոր ղեկավարության շնորհիվ անհնար կլինի առանց Հայաստանի պատվիրակության հետ համաձայնեցնելու օրակարգ մտցնել մեր երկրին կամ Լեռնային Ղարաբաղին առնչվող հարցեր:

Պարոն Ավագյանի գնահատմամբ` ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը վերաբերող բոլոր  քննարկումներն էլ ընթանում են միջազգային երեք կարեւոր սկզբունքների հաշվառումով:  Ազգերի ինքնորոշման իրավունքի գործոնի ակտիվացումը միջազգային քննարկումներում մեր արտաքին քաղաքականության կարեւոր ձեռքբերումներից  է:

ՆԱՏՕ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության  անդամ Ստյոպա Սաֆարյանը նույնպես կարեւորեց Վեհաժողովի նոր ղեկավար կազմի ընտրությունը` հույս հայտնելով, որ նրանք ղարաբաղյան հարցին անդրադառնալիս ավելի շրջահայաց ու հավասարակշիռ մոտեցում կցուցաբերեն:  Բանաձեւի նախագիծը ամենայն հավանականությամբ նորից Վեհաժողովի օրակարգ չի մտնի, քանի որ զեկույցը արդեն հրապարակված է:

Պարոն Սաֆարյանի դիտարկմամբ` ղարաբաղյան հարցին վերաբերող բանաձը չքննարկելու պատճառներ կարող էին լինել ինչպես եռակողմ առաջարկները, այնպես էլ  Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների` Աստանայում սպասվելիք հանդիպումը: Միաժամանակ զեկույցը  պատերազմական գործողությունների վերսկսման եւ խաղաղ բանակցությունների ձախողման տարրեր էր պարունակում, ինչը նույնպես ձեռնտու չէր ՆԱՏՕ-ին:

ՆԱՏՕ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության  ներկայացուցիչները պատասխանեցին նաեւ լրագրողների հարցերին:
 


18.11.2010
Ազգային ժողովն ավարտեց քառօրյա նիստերի աշխատանքը
Ազգային ժողովը նոյեմբերի 18-ի նիստում շարունակեց քննարկել «ՀՀ 2011 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Նիստի սկզբում ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը տեղեկացրեց, որ նիստին մասնակցում են Երեւանի Կենտրոն համայնքի 15 դպրոցների բարձր դասարանների աշակերտներ: Մինչ նախորդ օրն ընդհատված հարցի քննար...

18.11.2010
Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն անցկացրեց հերթական «Բաց դաս»-ը
Նոյեմբերի 18-ին  Ազգային ժողովի   «Բաց դռներ»  ծրագրի շրջանակներում խորհրդարան էին այցելել Երեւանի Կենտրոն համայնքի 15 դպրոցների բարձր դասարանների աշակերտներ, ովքեր, ԱԺ նիստին ներկա գտնվելուց հետո, հանդիպեցին  Ազգային ժողովի   նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ: ԱԺ նախա...

18.11.2010
ՀՀ ԱԺ նախագահն ընդունեց Ֆրանսիայի դեսպանին
Նոյեմբերի 18-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը ընդունեց  Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Անրի Ռենոյին: ԱԺ նախագահը շնորհավորեց պարոն Ռենոյին   Հայաստանում դեսպան նշանակվելու կապակցությամբ եւ  հաջողություններ մաղթեց նրան իր դիվանագիտակ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am