National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
19.11.2010

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
19.11.2010
Խորհրդարանական ճեպազրույցներում
1 / 6

Խորհրդարանական ու քաղաքական անցուցադարձն ամփոփելով` ԱԺ խմբակցությունները քառօրյային հաջորդող ճեպազրույցներում` նոյեմբերի 19-ին, անդրադարձան 2011 թ. պետական բյուջեի նախագծին, ինչպես նաեւ խոսեցին ղարաբաղյան հակամարտության բանակցությունների ընթացքի, մասնավորապես Աստանայում կայանալիք ԵԱՀԿ գագաթաժողովից իրենց սպասումների մասին:

«Ժառանգություն» խմբակցությունը 90-ից ավելի առաջարկներ է ներկայացրել 2011 թ. բյուջեի նախագծի վերաբերյալ, եւ . գործադիր իշխանության դիրքորոշմամբ պայմանավորված, կորոշի, թե ինչպես  քվեարկի քննարկումների ավարտին: Այս մասին լրագրողներին ասացին խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը եւ պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը: Խմբակցությունն առաջարկել է բարձրացնել նվազագույն աշխատավարձի չափը, ծախսեր նախատեսել դպրոցների, մանկապարտեզների, ճանապարհների, ջրագծերի ֆինանսավորման համար: «Օրինաց երկիր» խմբակցությունը դրական է գնահատում հաջորդ տարվա  գխավոր ֆինանսական  փաստաթուղթը. այնտեղ արտացոլվել եւ լուծվել են իրենց համար մի քանի կարեւոր հարցեր: Մասնավորապես, խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանի ներկայացմամբ, չնայած հետճգնաժամային իրավիճակին, 1.7 մլրդ դրամ է նախատեսվել ավանդների վերադարձման համար, աղետի գոտում բնակարանաշինության համար առանձնացվել է 27 մլրդ դրամ: Խմբակցությունն առաջարկել է նաեւ  մինչեւ 2 տարեկան երեխաներ խնամող բոլոր, եւ ոչ միայն աշխատող մայրերին տալ 18 հազարական դրամ նպաստ, երկրորդ երեխայի ծննդյան համար սահմանված միանվագ գումարը 50-ից դարձնել 100 հազար դրամ եւ այլն: ՀՅԴ խմբակցությունը, Արծվիկ Մինասյանի ներկայացմամբ, կառավարությանը կփոխանցի առաջարկներից ու գնահատակններից բաղկացած համալիր փաստաթուղթ` բյուջեի նախագծի վերաբերյալ: Այդ փաթեթը կենսագործելու դեպքում, պատգամավորի համոզմամբ, կունենանք ավելի լավ բյուջե, լարվածությունը կմեղմվի: ՀՅԴ-ն եւս բյուջեի նախագծի վերաբերյալ իր վերջնական դիրքորոշումը կհայտնի   ներկայացված փաթեթին կառավարության արձագանքով պայմանավորված: «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը նույնպես առաջարկներ է պատրաստել պետբյուջեի նախագծի վերաբերյալ: Ինչպես նշեց խմբակցության անդամ, ԱԺ փոխնախագահ Սամվել Բալասանյանը, դրանք վերաբերում են փոքր եւ միջին բիզնես հատվածին, գյուղատնտեսությանը, զբոսաշրջությանը եւ այլն: Խմբակցությունում ողջունում են  բյուջեի սոցիալական ուղղվածության պահպանումը` չնայած ճգնաժամի պայմաններում արձանագրված տնտեսական անկմանը, եւ սոցիալ-մշակութային ծախսերի ավելացումը շուրջ 63 մլրդ դրամով: Խմբակցությունն իր գնահատականը բյուջեի նախագծի վերաբերյալ կտա վերջնական տարբերակն ունենալուց հետո:  ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ  Սահակյանը, արձագանքելով նախատեսած ցուցանիշները չապահովելու մասին ՀՅԴ-ից հնչող տեսակետներին, ասաց` ճգնաժամ էր եւ ֆորս մաժորային իրավիճակ: «Ընդդիմություն է, ըննդիմադիր կեցվածք պետք է ունենա»,- ասաց Գալուստ Սահակյանը` հավելելով, որ դա էլ  իշխանությունների զգոնությունը պետք է մեծանցնի:

Աստանայում դեկտեմբերին կայանալիք ԵԱՀԿ գագաթաժողովից «Ժառանգությունը» լուրջ սպասելիքներ չունի` ներկա զարգացումների եւ հռետորաբանության պայմաններում:  ՀՅԴ-ն, Արտյուշ Շահբազյանի ներկայացմամբ, նույնպես չի ակնկալում իրավիճակի հանգուցալուծում` առավել հավանական համարելով ՌԴ նախագահի միջնորդությամբ ընթացող` իրավիճակի կայունության ամրագրումը եւ սահմանամերձ միջադեպերի կանխումը:    «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը ղարաբաղյան հակամատրության կարգավորումը մոտ ժամանակների խնդիր չի համարում, այս փուլում կարեւոր է համարում բանակցությունները չընդհատել եւ շարունակել խաղաղության հիմքի վրա: ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն ակնկալում է, որ բանակցությունների կշարունակվեն ու Աստանայում դրական արդյունքներ կարձանագրվեն, սակայն ճանապարհային քարտեզի մասին քննարկում, ինչպես նշվում է մամուլում, չի սպասում: Խմբակցության  ղեկավարը այդ քննարկումներին ընդառաջ կարեւոր է համարում ՀՀ նախագահի կոշտ հայտարարությունն այն մասին, որ Ղարաբաղը չի կարող լինել Ադրբեջանի կազմում:

Պատգամավորների ուշադրության առանցքում էին նաեւ  նոյեմբերի 18-ին կայացած արտակարգ համագումարի ընթացքում ձկնաբույծների բարձրացրած հարցերը: Համագումարին հրավիրվել են նաեւ ԱԺ քաղաքական ուժերի ներկայացուցիչները: Այս մասին «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանն ասաց, որ 300-ից ավելի ձկնաբույծներ հայտնվել են բարդ իրավիճակում` պայմանավորված  ջրօգտագորման թույտվություն սահմանելու, ջրաչափի պահանջի, ձկնաբույծներին ամրագրված հողերի կարգավիճակի փոփոխության  եւ այլ հարցերով:  Հարցը կարեւոր եւ հրատապ համարելով`  Ստյոպա  Սաֆարյանը տեղեկացրեց ԱԺ գյուղատնտեսական եւ բնապահպանական, ու նաեւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովներին խորհրդարանական լսումներ կազմակերպելու` իրենց դիմումի մասին, ու նաեւ օրենսդրական նախաձեռնության պատրաստման  մասին: «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը նշեց, որ տեղյակ են իրավիճակին, պաշտպանում են փոքր եւ միջին բիզնեսի շահերը` ինչին էլ ուղղված էր իրենց մասնակցությամբ շրջանառված նախագիծը արտոնագրային վճարների վերաբերյալ, միաժամանակ  դատապարտում են մենաշնորհների առկայությունը: «Խմբակցությունը հարցը կքննարկի առաջիկայում», -նշեց բանախոսը: ՀՅԴ խմբակցության անդամ  Արծվիկ Մինասյանը նշեց, որ ձկնաբուծությունը համարում են  հեռանկարային  ճյուղ, որը կարող է զարգանալ հանրապետության 60-70 տոկոս տարածքում` լուծելով զբաղվածության խնդիր: Խմբակցությունն արդեն իսկ շրջանառության մեջ է դրել խնդրին առնչող մեկ նախագիծ, ինչպես նաեւ հարցապնդմամբ դիմել կառավարությանը եւ ստացել գրավոր պատասխան: Կառավարությունը քայլեր կատարում է ոլորտը կարգավորելու համար, ասաց Սրծվիկ Մինասյանը` միաժամանակ դրանք չհամակարգված գնահատելով: Այդ գործիքները, պատգամավորի կարծիքով, բավարար չեն մենաշնորհը բացառելու համար: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անունից Աժ փոխնախագահ Սամվել Բալասանյանը բացասական կարծիք հայտնեց բիզնեսի խոշորացման վերաբեյալ` համարելով, որ այն կարող է նպաստել արտագաղթին եւ ընդգծելով, որ իր կուսակցության ծրագրում փոքր եւ միջին բիզնեսի զարգացումը գերակա ուղղություն է ճանաչված: ՀՀԿ խմբակցության ղեկավարը Գալուստ Սահակյանն ասաց, որ իրենց դիմելու պարագայում պատրաստ են քննարկել ձկնաբույծներին հուզող հարցերը եւ լուծումներ գտնել:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am