Երեւանի «Անանիա Շիրակացու անվան ճեմարան» կրթահամալիրի 20-ամյակի կապակցությամբ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի կարգադրություններով կրթօջախի մի խումբ ներկայացուցիչներ պարգեւատրվել են ՀՀ ԱԺ Պատվո մեդալով եւ ԱԺ նախագահի շնորհակալագրերով: Նոյեմբերի 28-ին կրթահամալիրի 20-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը դրանք հասցեատերերին հանձնեց ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Կարինե Աճեմյանը` փոխանցելով նաեւ Հովիկ Աբրահամյանի շնորհավորանքները:
ՀՀ ԱԺ Պատվո մեդալով պարգեւատրվեցին «Անանիա Շիրակացու անվան ճեմարան» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Ալիխանյանը եւ կրթահամալիրի զարգացման ծրագրերի եւ ընդհանուր հարցերի գծով փոխտնօրեն Խաչիկ Հակոբյանը: ԱԺ նախագահի շնորհակալագրերին արժանացան կրթահամալիրի մանկավարժներ Անահիտ Հովհաննիսյանը, Անահիտ Պետրոսյանը, Գոհար Սարգսյանը եւ կրթահամալիրի գլխավոր հաշվապահ Գայանե Սեդրակյանը: