ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը Կոմի Հանրապետության «Վորկուտինսկայա» հանքահորում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ ցավակցական հեռագրեր է հղել ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության Խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին եւ Պետական Դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինին:
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ անձամբ իր անունից ցավակցություն հայտնելով ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության Խորհրդի եւ Պետական Դումայի նախագահներին ու խորհրդարանականներին պայթյունի հետեւանքով հանքափորների մահվան կապակցությամբ, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը խնդրել է իր անկեղծ ցավակցություններն ու զորակցությունը փոխանցել նաեւ զոհվածների հարազատներին, իսկ հոսպիտալացված հանքափորներին՝ մաղթել շուտափույթ ապաքինում: