National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
1.6.2004

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30
 
01.06.2004
Շարունակվում է 2003թ. պետական բյուջեի կատարման հաշվետվության քննարկումը

Հունիսի 1-ին Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի եւ ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվեցին 2003 թ. պետական բյուջեով` իշխանության պետական, տեղական ինքնակառավարման մարմինների եւ դատական մարմինների ֆինանսավորման հարցերը:

Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարի տեղակալ, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրեց ոլորտների համար 2003 թվականի պետբյուջեով նախատեսված գումարները եւ համապատասխանաբարդրանց ֆինանսավորման մակարդակը:

Նա տեղեկացրեց, որ այդ ոլորտներում նախատեսված ծրագրերը կատարվել են գրեթե ամբողջությամբ: Մասնավորապես, նախագահի ապարատի պահպանման ծախսերի համար նախատեսված 1 մլրդ 391 մլն դրամը ֆինանսավորվել է ամբողջությամբ,3,5 մլն դրամով լրացուցիչ ֆինանսավորվել են արտասահմանյան գործուղումները:

Ազգային ժողովի համար նախատեսված 1 մլրդ 340 մլն դրամը ֆինանսավորվել է ամբողջությամբ` ըստ նախատեսված հոդվածների:

Կառավարության աշխատակազմի համար նախատեսված է եղել 928,9 մլն դրամ, որը ֆինանսավորվել է 98,1 տոկոսով, ինչը հետեւանք է տնտեսումների: Ֆինանսավորվել են նաեւ արտասահմանյան պատվիրակությունների ընդունելությունների համար նախատեսված 18,8 մլն դրամըեւ արտասահմանյան գործուղումների համար հատկացվել է16 մլն դրամ: Ի դեպ, այս հոդվածով սկզբնապես նախատեսված է եղել 19 մլն դրամ:

Արդարադատության նախարարության ապարատի պահպանման համար նախատեսվել է 165 մլն դրամ, որը ֆինանսավորվել է ամբողջությամբ: Ընկերությունների պետական ռեգիստրի տարածքային ստորաբաժանումների պահպանման ծրագրով նախատեսված 73 մլն դրամի դիմաց կատարված ֆինանսավորումը եղել է 98 տոկոս: Քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային բաժինների պահպանման ծրագրով նախատեսված 65 մլն դրամի դիմաց ֆինանսավորումը կատարվել է 99 տոկոսով: Փորձաքննությունների կատարման ծառայությունների ձեռքբերման գծով պետպատվերի համար նախատեսված 32 մլն դրամը ֆինանսավորվել է ամբողջությամբ: Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունների պահպանման համար նախատեսված 193,5 մլն դրամը ֆինանսավորվել է նույնպես ամբողջությամբ:

Արժեթղթերի հանձնաժողովի պահպանման նպատակով նախատեսված է եղել 115 մլն դրամ, արձանագրվել է 99 տոկոս կատարողական:

Քաղաքացիական ծառայության խորհրդի պահպանման ծախսերի համար նախատեսված148 մլն դրամ, որը ֆինանսավորվել է գրեթե ամբողջությամբ` 99 տոկոսով:

Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի համար նախատեսված 77 մլն դրամը ֆինանսավորվել է ամբողջությամբ:

99,7 տոկոսով ֆինանսավորվել է բնական մենաշնորհների կարգավորման հանձնաժողովի համար նախատեսված 131 մլն դրամը:

Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի համար նախատեսված 101 մլն դրամը ֆինանսավորվել է 99,5 տոկոսով:

Երեւան քաղաքի եւ մարզպետարանների պահպանման նպատակովնախատեսված ծախսերը ֆինանսավորվել են գրեթե 100 տոկոսով:

Սահմանադրական դատարանի աշխատակազմիպահպանմանհամար նախատեսված հոդվածները ֆինանսավորվել են ամբողջությամբ:

Վճռաբեկ դատարանի համար նախատեսված 125 մլն դրամի հատկացումները ֆինանսավորվել են 100 տոկոսով, գրեթե այդքան ֆինանսավորվել են քաղաքացիականգործերով եւ զինվորական գործերով, ինչպես նաեւ առաջին ատյանի դատարանների համար նախատեսված հատկացումները:

Նիստում ելույթներ ունեցան եւ պատգամավորների հարցերին պատասխանեցին ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Հայկ Քոթանյանը, ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Մանուկ Թոփուզյանը, ՀՀՍահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարԱռուշան Հակոբյանը, ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արմեն Խաչատրյանը, ՀՀքաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը,ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը, ՀՀ Արժեթղթերի հանձնաժողովի նախագահ Էդվարդ Մուրադյանը, ՀՀՏնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Ֆելիքս Փիրումյանը,ՀՀ Հեռուստատեսության եւռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանը,Երեւանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը, ՀՀ մարզպետեր եւ մարզպետարանների ներկայացուցիչներ:


01.06.2004
ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը նախաձեռնել է բազմաշաբաթյա մասնագիտացված դասընթաց
Հարավային Կովկասում ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը եւ ԵԱՀԿ ԽՎ-ն Ազգային Ժողովի աշխատակազմի համար կազմակերպել են վերապատրաստման դասընթաց, որի նպատակն է ավելի արդյունավետ դարձնել օրինաստեղծ գործընթացների կազմակերպումը: Հունիսի 1-ին Հայաստանի ամերիկյան համալսարանի բիզնես կենտրոնում տեղի ունեցավ ծրագրի շնորհ...

01.06.2004
ՀՀ ԱԺ եւ ՌԴ ԴԺ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 7-րդ նիստը Երեւանում
Հունիսի 2-ին Երեւանում տեղի կունենա ՀՀ ԱԺ եւ ՌԴ ԴԺ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 7-րդ նիստը: Հանձնաժողովի աշխատանքները կսկսվեն ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի, հանձնաժողովի համանախագահներ Վահան Հովհաննիսյանի եւ Նիկոլայ Ռիժկովի ողջույնի խոսքերով:Նիստի օրակարգում են հետեւյալ հարցե...

01.06.2004
Երեխաները խորհրդարանում
Հունիսի 1-ին ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանն ընդունեց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Լարիսա Ալավերդյանին, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցիչ Նաիրա Ավետիսյանին եւ «Հույսի կամուրջ» կազմակերպության անդամ երեխաներին` Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առիթով: Խորհրդարանի նախագահը նախ շնորհավ...

01.06.2004
Ռուս եւ հայ ակադեմիկոսները խորհրդարանում
Հունիսի 1-ին ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանն ընդունեց ՀՀ ԳԱԱ-ում կազմակերպված` ականավոր գիտնական Նորայր Սիսակյանին նվիրված Սիսակյանական երրորդ ընթերցումներին մասնակցող ռուս եւ հայ ակադեմիկոսներին` Անատոլի Գրիգորեւին, Միխայիլ Օստրովսկուն, Ալեքսեյ Սիսակյանին, Կոնստանտին Ղարագյոզյանին, Գրիգոր Արզումա...

01.06.2004
ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի շնորհավորական ուղերձը երեխաների պաշտպանության օրվա առիթով
ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը շնորհավորական ուղերձ է հղել երեխաների պաշտպանության օրվա առիթով, որտեղ ասվում է.«Յուրաքանչյուր երկրի ապագան երեխաներն են: Մեր բոլոր որոշումների ու գործողությունների առանցքում մենք պիտի նկատի ունենանք եւ նրանց, որ այսօր դեռ նոր են առաջին բառերն արտասանում կամ առաջին ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am