Հունիսի 2-ին Երեւանում տեղի կունենա ՀՀ ԱԺ եւ ՌԴ ԴԺ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 7-րդ նիստը: Հանձնաժողովի աշխատանքները կսկսվեն ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի, հանձնաժողովի համանախագահներ Վահան Հովհաննիսյանի եւ Նիկոլայ Ռիժկովի ողջույնի խոսքերով:
Նիստի օրակարգում են հետեւյալ հարցերը` միջխորհրդարանական հանձնաժողովի կազմի փոփոխությունների մասին տեղեկատվություն, ՀՀ եւ ՌԴ տնտեսական համագործակցության զարգացման հեռանկարները: Քննարկումներից հետո կընդունվի ամփոփիչ փաստաթուղթը եւ որոշում կկայացվի ութերորդ նիստի անցկացման մասին: ՀՀ ԱԺ եւ ՌԴ ԴԺ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի աշխատանքները կամփոփվեն համանախագահների համատեղ մամլո ասուլիսով:
Նույն օրը պատվիրակությանը կընդունի ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: Նախատեսված է հանդիպում նաեւ հայ-ռուսական գործարար համագործակցության «Արադես» ասոցիացիայի անդամների հետ:
Հունիսի 3-ին պատվիրակության անդամները Ծիծեռնակաբերդի հուշահա-մալիրում ծաղկեպսակ կդնեն 1915 թ. հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանին: Նախատեսված է պատվիրակության ղեկավար Նիկոլայ Ռիժկովի հանդիպումը ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ:
Նախատեսված են նաեւ այլ հանդիպումներ: