National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
2.6.2004

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30
 
02.06.2004
ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 7-րդ նիստում

Հունիսի 2-ին Ազգային ժողովի Ոսկեզօծ դահլիճում աշխատանքները սկսեց Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 7-րդ նիստը:

Ողջունելով ներկաներին` Ազգային ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանը բարձր գնահատելով միջխորհրդարանական հանձնաժողովի դերը հայ-ռուսական հարաբերությունների զարգացման գործում` նշեց, որ մեր պետության վարած ազատական քաղաքականությունը լայն հնարավորություններ է տալիս փոխադարձ ներդրումների եւ համատեղ ծրագրերի կատարման համար:Գործարարության համարներդրումային բարենպաստ միջավայրի ապահովմանը նպաստում է համապատասխան օրենսդրական դաշտի ստեղծումը: Վիճակագրական տվյալների համաձայն` 2003 թ. Հայաստանի տնտեսության մեջ ռուսական ուղիղ ներդրումները կազմել են ԱՄՆ-ի 68,4 միլիոն դոլար, որ 2003 թ. ընդհանուր կապիտալ ներդրումների 44,6 տոկոսն է կազմում: Ներդրումների 80 տոկոսը ուղղված են արդյունաբերության զարգացմանը, ուրեմն եւ կայուն աշխատատեղերի աճին: Թվերից դատելով կարելի է տեսնել դրական դինամիկա երկու երկրների արտաքին ապրանքաշրջանառության մեջ: 1998-2003 թթ. Հայաստանի ու Ռուսաստանի ապրանքաշրջանառությունը 1 միլիարդ ԱՄՆ-ի դոլար է կազմել, իսկ ուղղակի ներդրումների հոսքը Հայաստանի տնտեսության մեջ կազմել է ԱՄՆ-ի 230,3 միլիոն դոլար:

Երկկողմ հարաբերությունների զարգացման գործում ԱԺ նախագահը կարեւորեց հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի դերը` համոզմունք հայտնելով, որ հանձնաժողովի գործունեությունըկնպաստիերկու երկրների սուբյեկտների միջեւ տնտեսական համագործակցության խորացմանը եւ բարենպաստ տնտեսական պայմաններկստեղծի հետագա համագործակցության համար:

ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը անդրադառնալով մայիսի 14-ին Սամարայում անցկացված հայ-ռուսական միջռեգիոնալ համագործակցության համաժողովին նշեց, որ համաժողովում առանձնահատուկ նշանակություն է տրվել հայ-ռուսական միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի գործունեությանը եւ նպատակահարմար է համարվել հանձնաժողովի շրջանակներում միջռեգիոնալ համագործակցության աշխատանքային խմբի ստեղծումը:

Կարեւոր խնդիրներից ընդգծվեց Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ տրանսպորտային հաղորդակցության հարցը` «Հյուսիս-Հարավ»միջազգային տրանսպորտային միջանցքի Հայաստան-Իրան - Կասպից ծով-Աստրախան ուղղությամբ զարգացումը:

ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ, ԱԺ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանը կարեւորելով հանձնաժողովի գործունեության տնտեսական կողմը եւ երկու երկրների տնտեսական ինտեգրման խորացումը` նշեց, որ անհրաժեշտ է խորացնել համագործակցությունը առեւտրատնտեսական, գիտակրթական, գյուղատնտեսության, քաղաքաշինության, բնապահպանական եւ մաքսային բնագավառներում: Պարոն Հովհաննիսյանը նույնպես կարեւորեց տրանսպորտային հաղորդակցության հարցը, ինչպես նաեւ «Հյուսիս-Հարավ»միջազգային տրանսպորտային ծրագրում ընդգրկվելու հարցը: Անհրաժեշտ համարվեց աշխատանքային խմբերիստեղծումը: Վահան Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել հանձնաժողովի հաջորդ նիստում քննարկել միջազգային տարբեր կառույցներում երկու երկրների համագործակցության եւ փոխաջակցության հարցերը:

ՌԴ Դաշնային ժողովի եւ ՀՀ Ազգային ժողովի համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ, ՌԴ Դաշնային խորհրդի անդամ Նիկոլայ Ռիժկովը կարեւորեց հանձնաժողովի գործունեությունը միջպետական կարեւորագույն խնդիրների լուծման գործում: Նշվեց, որ երկկողմ տնտեսական հարաբերություններում նկատվում է զգալի աճ եւ առաջիկայում ապրանքաշրջանառությունը երկու երկրների միջեւ ավելի արագ տեմպերով կզարգանա, որը նախեւառաջ Հայաստանի եւ Ռուսաստանի տնտեսությունների կայունացման, համատեղ խոշոր ձեռնարկությունների գործունեության եւ ստորագրված պայմանագրերի իրագործման արդյունք է: Երկու երկրների տնտեսական համագործակցության խորացման գործում պարոն Ռիժկովը բարձր գնահատեց մի քանի ամիս առաջ ստեղծված Ռուս -հայկական գործարար համագործակցության ասոցիացիայի ստեղծումը: Կարեւորվեց օրենսդրության ներդաշնակեցման հարցը, միջկառավարական հանձնաժողովի գործունեությունը, միջին եւ մանր ձեռներեցության խթանումը: Նիկոլայ Ռիժկովը նույնպես անհրաժեշտ համարեց հանձնաժողովի շրջանակներում միջռեգիոնալ համագործակցության աշխատանքային խմբի ստեղծումը:

ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի հերթական` յոթերորդ նիստի օրակարգում ընդգրկված էր երկու պետությունների միջեւ տնտեսական համագործակցության զարգացման հեռանկարների մասին հարցը:

Հայկական կողմից այն ներկայացրեց պատգամավոր Լեւոն Պողոսյանը: Պատգամավորը նշեց, որ Հայաստանն ու Ռուսաստանը ռազմավարական  գործընկերներ են եւ ունեն փոխադարձ շահեր:  Խոսելով Հայաստանի եւ Ռուսաստանի համագործակցությունը տարբեր ոլորտներում զարգացնելու անհրաժշտության մասին, պրն. Պողոսյանը ներկաների ուշադրությունը հրավիրեց առկա որոշ խնդիրների վրա:  Ընդհանուր սահմանի բացակայությունը, երկաթգծի անգործությունը այն հիմնական խնդիրներն են, որոնք խոչընդոտում են   լիարժեք համագործակցությանը: Պատգամավորը տրանսպորտային  խնդրի լուծման հնարավոր տարբերակ է համարում Հայաստանի, Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ եռակողմ համաձայնագրի ստորագրումը: Դեռեւս լուծված չէ նաեւ որոշ ապրանքատեսակների, հիմնականում վառելիքի նկատմամբ   սահմանի  վրա կրկնակի հարկումը վերացնելու հարցը:  Պատգամավորի ներկայացրած տվյալներից պարզ դարձավ, որ երկու երկրների ապրանքաշրջանառությունը անթույլատրելի ցածր մակարդակի վրա է, թեեւ կա ավելացնելու մեծ ներուժ:     Համագործակցությունն առավել արդյունավետ դարձնելու նպատակով նա առաջարկեց անցկացնել գործող պայմանագրերի մոնիտորինգ:  Պատգամավորի գնահատմամբ, միջխորհրդարանական հանձնաժողովի դերը մեծ է տնտեսական շփումները ակտիվացնելու, փոխադարձ ճանաչողական այցեր կազամակերպելու գործում:

Ռուսական պատվիրակության ներկայացուցիչ, ազգությամբ հայ Հովհաննես Օհանյանն անդրադառնալով ապրանքաշրջանառության փոքր ծավալի խնդրին, նշեց, որ երկու պետություններն էլ այստեղ թերացումներ ունեն. պետք  մեծ տեղ հատկացնել տեղեկատվության փոխանակմանը եւ միմյանց տնտեսությունը ճանաչել ավելի լավ: Նա նույնպես տրանսպորտի հարցը գնահատեց որպես առանջահերթ լուծում պահանջող խնդիր: Պրն. Օհանյանը գտնում է, որ Հայաստանի տրանսպորտային շրջափակումը չի կարող չմտահոգել Ռուսաստանին եւ Ռուսաստանը պետք է Վրաստանի վրա այս հարցում ազդեցություն գործելու ուղիներ գտնի: Մոտավոր հաշվարկներով, երկաթգծի վերաբացման արդյունքում ճանապարհային ծախսերը կնվազեն նվազագույնը 35 տոկոսով, ներկրման ծավալը կրկնակի կաճի: Պրն. Օհանյանը Հայաստան-Ռուսաստան համագործակցության մեջ հեռանկարային է համարում ոսկերչության ճյուղը, ինչպես նաեւ ռազմատեխնիկական ոլորտը: Զեկուցման ընթացքում ռուսական կողմի ներկայացուցիչը խոսեց հայկական տնտեսության որոշ ոլորտներում հաստատված մենաշնորհի մասին` ընդգծելով կապի ոլորոտը Նա նշեց, որ ռուսական տասնյակ ընկերություններ այսօր պատրաստ են մրցակցային պայմաններում սպասարկել Հայաստանի բջջային հեռախոսակապը:

Բարձրացված հարցերի վերաբերյալ ելույթ ունե ցան երկու կողմերի ներկայացուցիչները:

Նիստի ընթացքում Նիկոլայ Ռիժկովը եւ Վահան Հովհաննիսյանը վերահաստատվեցին  հանձնաժողովի համանախագահներին պաշտոններում: 

Վերջում հանձնաժողովի համանախագահներ  Վահան Հովհաննիսյանը եւ Նիկոլայ Ռիժկովը ստորագրեցին  ՀՀ ԱԺ եւ ՌԴ ԴԺ համագործակցության հանձնաժողովի 7-րդ նիստն ամփոփող փաստաթուղթ, ըստ որի միջխորհրդարանական հանձնաժողովի գլխավոր նպատակը քաղաքական, տնտեսական, գիտական եւ հումանիտար հարաբերությունների զարգացումն է Հայաստանի ու Ռուսաստանի միջեւ: Կարեւորվեց երկկողմանի հարաբերությունների զարգացման օրենսդրական ապահովումը, ազգային օրենսդրությունների ներդաշնակեցումը` օգտագործելով ԱՊՀ ՄԽՎ-ում ընդունված մոդելային օրենքները, առաջարկվեց դիմել միջկառավարական հանձնաժողովին` առաջնահերթության կարգով քննարկելու ՌԴ-ին փոխանցված ձեռնարկությունների զարգացման ռազմավարական հայեցակարգերը, դիմել Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի կառավարություններին տրանսպորտային միջանցքի հարցը լուծելու եռակողմ համաձայնագիր կնքելու առաջարկով: Ամփոփիչ փաստաթղթով ստեղծվեցին աշխատանքային 5 խմբեր, որոնց կազմերը մեկ ամսում կհաստատվեն:

Հանձնաժողովի 8-րդ նիստը տեղի կունենա 2004-ի աշնանը, Մոսկվայում` օրակարգում ունենալով Հայաստանի ու Ռուսաստանի քաղաքական ու ռազմական, երկու երկրների խորհրդարանականների միջազգային կառույցներում համագործակցության հարցերը: Հանձնաժողովը դրական գնահատեց «Ռուս-հայկական գործարար համագործակցության ասոցիացիայի» ստեղծումը` իբրեւ փոքր ու միջին բիզնեսի զարգացման հիմք` որոշելով իր լիազորությունների շրջանակներում աջակցել ասոցիացիայի գործունեությանը:


02.06.2004
«ՀՀ 2003թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի կատարման հաշվետվությունը ԱԺ մշտական հանձնաժողովներում շարունակվում է
Հունիսի 2-ին ՀՀ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում շարունակվեցին «ՀՀ 2003 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի կատարման հաշվետվության քննարկումները: ԱԺ սոցիալական, առողջապահության եւ բնության պահպանության հարցերի եւ ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովների համատ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am