National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
2.6.2004

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30
 
02.06.2004
«ՀՀ 2003թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի կատարման հաշվետվությունը ԱԺ մշտական հանձնաժողովներում շարունակվում է

Հունիսի 2-ին ՀՀ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում շարունակվեցին «ՀՀ 2003 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի կատարման հաշվետվության քննարկումները:

ԱԺ սոցիալական, առողջապահության եւ բնության պահպանության հարցերի եւ ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվեցին սոցիալական ապահովության, նպաստների, բյուջետային ոլորտի աշխատողների վարձատրության, փախստականների, միգրացիայի, առողջապահության եւ բնության պահպանության ոլորտների բյուջետային ֆինանսավորման, բյուջեի եւ ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի հետ կապված հարցեր:

Նշված ոլորտների բյուջետային հատկացումների եւ կատարման հաշվետվությամբհանդես եկավ ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի փոխնախարար-գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը, առանձին ոլորտները ներկայացրինՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի նախագահ Ֆրունզիկ Մուշեղյանը, ՀՀ բնապահպանության նախարար Վարդան Այվազյանը, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Աշոտ Եսայանը, ՀՀ առողջապահության նախարար Նորայր Դավիդյանը եւ ՀՀ կառավարությանն առընթեր միգրացիայի եւ փախստականների վարչության պետ Գագիկ Եգանյանը:

2003 թվականի ընթացքում պետական բյուջեից սոցիալական ապահովագրության եւ սոցիալական ապահովության ոլորտում կատարված հատկացումները կազմել են 29,3 մլրդ դրամ` ապահովելով 94,4 տոկոս կատարողական: Շեղումը հիմնականում պայմանավորված է կենսաթոշակների, աղքատության ընտանեկան նպաստների, Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող ծրագրերի գծով առկա տնտեսումներով: Արդեն երրորդ տարին է, որ արձանագրվում է այս ոլորտում կառավարության ստանձնած պարտավորությունների կատարման էական բարելավում: Սոց իալական ծախսերի գերակշռող մասը բաժին է ընկել կենսաթոշակային ապահովմանն ու բնակչությանը տրվող պետական նպաստներին, սակայն արձանագրվել է նպաստների տեսակարար կշռի որոշակի նվազման միտում, փոխարենը աճել է կենսաթոշակային ապահովության եւ սոցիալական ծրագրերի գծով ծախսերի բաժինը: Սոցիալական բնագավառի պետական կառավարման ծախսերը հաշվետու տարում եղել է 447,1 մլն դրամ` ապահովելով ծրագրի 97,8 տոկոս կատարում, 97 տոկոսով կատարվել են կենսաթոշակային հատկացումները, որոնք կազմել են 11,2 մլրդ դրամ, նպաստների գծով պետական բյուջեի ծախսը կազմել է ավելի քան 13,1 մլրդ դրամ կամ ծրագրի 96,4 տոկոսը: Սոցիալական ապահովության միջոցառումների համար նախատեսված հատկացումներն ուղղվել են 12 սոցիալական ծրագրերի ֆինանսավորմանը, որոնցում մեծ կշիռ ունեն տուն-ինտերնատների պահպանման ծախսերը. այս ենթախմբի ծախսերը կազմել են 2,1 մլրդ դրամ կամ նախատեսվածի 94,2 տոկոսը:

2003 թվականի պետական բյուջեում առաջին անգամ միջոցներ են նախատեսվել անհատական ծածկագրերի համակարգի ներդրման, տեղեկատվական բազայի ստեղծման եւ շահագործման նպատակով. նախատեսված 98 մլն դրամը ամբողջությամբ հատկացվել է:

Պետական բյուջեից ֆինանսավորվել են նաեւ մի շարք սոցիալական ծրագրեր, որոնք հիմնականում կատարվել են:

2003 թվականին առողջապահական ծրագրերին պետական բյուջեից հատկացվել է 19,6 մլրդ դրամ` ապահովելով տարեկան ծրագրի 98,4 տոկոս կատարում: 2003 թվականին պահպանվել են առողջապահության բնագավառում ՀՀ կառավարության գերակայությունները` հիվանդանոցային բուժօգնությունը եւ առաջնային բուժօգնությունը, որոնց համար հատկացվել է ոլորտի բյուջեի զգալի մասը: 2002 թվականի համեմատությամբ առողջապահության ոլորտի ծախսերն ավելացել են 22,8 տոկոսով, ինչը պայմանավորված է առավելապես վերոհիշյալ երկու բնագավառներին տրամադրված միջոցների աճով:

Բնապահպանության ոլորտում ՀՀ կառավարության գործունեությունը նպատակաուղղվել է ՀՀ շրջակա միջավայրի պահպանության, բնական ռեսուրսների օգտագործման ու վերականգնման քաղաքականության մշակմանն ու իրագործմանը: Բնապահպանության ոլորտը ֆինանսավորվել է 94 տոկոսով:

Ազգային ժող ովի գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի եւ ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստումգիտության, կրթության, մշակույթի, տեղեկատվության եւ սպորտի ոլորտների բյուջետային ֆինանսավորման հետ կապված հարցերը ներկայացրին ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի փոխնախարար-գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը, ՀՀ կրթության եւ գիտության նախարար Սերգո Երիցյանը, ՀՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար Հովիկ Հովեյանը:

Հաշվետու տարվա ընթացքում ՀՀ պետական բյուջեի ընդհանուր ծախսերի 11,1 տոկոսն ուղղվել է կրթության եւ գիտության բնագավառների ֆինանսավորմանը` կազմելով ավելի քան 34,8 մլրդ դրամ: 2003 թվականին շարունակվել է կրթական քաղաքականության կարեւորագույն ուղղության` հանրակրթական համակարգի բարեփոխումը, որի հիմնական նպատակն է այս հաստատությունների կառավարման ապակենտրոնացումն ու ինքնավարության բարձրացումը, աշակերտների թվաքանակի եւ ծախսվող ռեսուրսների նպատակային հարաբերակցության սահմանումը: Կրթության ոլորտի ծախսերի հիմնական մասը` 66,2 տոկոսը, ուղղվել է հանրակրթական համակարգին: Գրեթե ամբողջությամբ ֆինանսավորվել են հատուկ ընդհանուր կրթության ծախսերը, որոնք կազմել են 2 մլրդ դրամ: Ամբողջությամբ հատկացվել են արտադպրոցական դաստիարակության համար նախատեսված միջոցները` 679,2 մլն դրամը: Նախնական մասնագիտական կրթության համակարգի պահպանման վրա ծախսվել է 290 մլն դրամ, միջին մասնագիտականկրթական հաստատությունների պահպանման վրա` 1,2 մլրդ դրամ, բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության բնագավառին հատկացումները կազմել են 4 մլրդ դրամ, 600 մլն դրամ կազմել են լրացուցիչ կրթությանն ուղղված ծախսերը:

Գիտության ոլորտին տրամադրված միջոցները կազմել են 3 մլրդ դրամ կամ նախատեսվածի 99,7 տոկոսը: Փաստացի հատկացումները այս ոլորտին 2002 թվականի համեմատությամբ ավելացել են 10,1 տոկոսով:

2003 թվականի պետական բյուջեով մշակույթի, տեղեկատվության, կրոնի եւ սպորտի ոլորտներին հատկացվել է 14,1 մլրդ դրամ` կազմելով ծրագրով նախատեսված ծախսերի 93,5 տոկոսը:

Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում «ՀՀ 2003 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի կատարման հաշվետվության քննարկումները կշարունակվեն հունիսի 4-ին:


02.06.2004
ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 7-րդ նիստում
Հունիսի 2-ին Ազգային ժողովի Ոսկեզօծ դահլիճում աշխատանքները սկսեց Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 7-րդ նիստը:Ողջունելով ներկաներին` Ազգային ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանը բարձր գնահատելով միջխորհրդար...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am