National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
4.6.2004

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30
 
04.06.2004
Ավարտվեցին 2003 թ. պետական բյուջեի կատարման հաշվետվության նախնական քննարկումները

2003 թ. պետական բյուջեի կատարման հաշվետվության քննարկումները Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում  եզրափակվեցին հունիսի 4-ին ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի հանձնաժողովի գումարած նիստում: Օրակարգում պետական ինվեստիցիոն ծրագրերի  եւ բյուջետային վարկավորման, ինչպես նաեւ բյուջեի եկամուտների ձեւավորման    հարցերն էին: 

Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարի տեղակալ-գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրեց մի շարք ոլորտների եւ ծրագրերի իրականացման համար պետության տրամադրած հատկացումների պատկերը: Ըստ գլխավոր գանձապետի, պետությունը բյուջեով ծրագրված ծախսերը գրեթե ամբողջությամբ հիմնականում կատարել է. ծախսային մասում կան որոշակի տատանումներ` կապված արտաքին աղբյուրների ֆինանսավորման հետ:

Պրն. Ջանջուղազյանի ներկայացրած տվյալներով, առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարության համար ծրագրով նախատեսված 763.8 մլն. դրամը հատկացվել է 99 տոկոսով: «Հայաստանի փոքր եւ միջին ձեռնարկատիրության պետական աջակցության 2003 թ. ծրագրի» իրականացման համար նախատեսված 250 մլ. դրամը պետությունը հատկացրել է ամբողջությամբ: Քաղաքաշինության ոլորտի ծախսերը հաշվետու տարում ապահովվել են 99,7 տոկոսով, որը կազմում է շուրջ 2,6 մլրդ. դրամ: Գյուղատնտեսության նախարարության ծախսերը, ըստ 2003 թ. պետբյուջեի, պետք է լինեին 6 մլրդ. 76 մլն. դրամ: Այս գումարում ներառված է արտաքին աղբյուրներից նախատեսվող միջոցները, որոնք, սակայն, ամբողջությամբ չեն հատկացվել: Պետությունն իր պարտավորությունը` շուրջ 2 մլրդ. դրամի չափով, կատարել է ամբողջությամբ: Տրանսպորտի եւ կապի ոլորտի նախորդ  տարվա ֆինանսավորումը  ապահովվել է 86,1 տոկոսով եւ կազմել 30, 4 մլրդ. դրամ: Պետական բյուջեով նախատեսված` 3մլրդ. 100 մլն. դրամը ոլորտին տրամադրվել է ամբողջությաամբ. թերակատարումը պայմանավորված է որոշակի հանգամանքներով` Համաշխարհայաին բանկի եւ «Լինսի» հիմնադրամի ֆինանսական հոսքերի պակասեցմամբ: Հաշվետու տարում էներգետիկ ոլորտին պետբյուջեից հատակցվել է 7 մլրդ. դրամ` նախատեսված 12.2 մլրդ.-ի փոխարեն: Այսինքն` ծրագրի 56 ,1 տոկոսը:  Գլխավոր գանձապետի հիմնավորմամբ, բնագավառի ծախսերի ցածր կատարողականը նույնպես պայմանավորված է արտաքին վարկային միջոցներով: Ջրային համակարգին ծրագրվել էր հատկացնել 25,9 մլրդ. դրամ: Վարկային ծրագրերի թերֆինանսավորման արդյունքում այս ոլորտի ծախսերի կատարողականը կազմում է 79,8 տոկոս:

Անդրադառնալով բյուջեի եկամտային մասի ձեւավորման խնդրին, պրն. Ջանջուղազյանը նշեց, որ  նախորդ տարվա հարկային քաղաքականությունը բնորոշվում է հարկային հարաբերությունների պարզեցմամբ:  Գործադիր իշխանությունը առաջնորդվել է վարչարարությունը բարելավելու, եւ ոչ թե տնտեսավարողների հարկային բեռը մեծացնելու քաղաքականությամբ: Բյուջեի մուտքերը` եկամուտները եւ պաշտոնական տրանսֆերտները կազմել են 292 մլրդ. դրամ`  նախատեսված 287 մլրդ. դրամի փոխարեն:  1,8 տոկոսով գերազանցվել է մուտքերի ծրագրված մակարդակը, թեեւ պետք է հաշվի առնել, որ 5,6 մլրդ.ը չծրագրված եկամուտ է: Նշված թվի մեջ հարկային մուտքերի բաժինը կազմում է 212,2 մլրդ. դրամ: Նշենք, որ միայն ավելացված արժեքի  հարկատեսակից բյուջեն համալրվել է 107,8 մլրդ. դրամով` նախատեսվածից 4,5 տոկոսով ավելի: Մաքսատուրքի հաշվին բյուջեի մուտքերն  ավելացել են 10,7 մլրդ. դրամով: 

Բյուջե-2003-ի կատարողականը խորհրդարանը կքննարկի առաջիկա` հունիսի 7-9 եռօրյա նիստերի ընթացքում:


04.06.2004
ԱԺ աշխատանքային խորհրդակցությունում
Հունիսի 4-ին տեղի ունեցավ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որը նախագահում էր ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը:Խորհրդակցության ժամանակ քննարկվեցին ԱԺ երրորդ գումարման երրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագիծը եւ 2004 թ. հունիսի 7-9-ի ԱԺ գարնանային նստաշրջանի վերջին եռօր...

04.06.2004
Գյորան Լենմարկերը Ազգային ժողովում
Հունիսի 4-ին ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը ընդունեց Լեռնային Ղարաբաղի հարցերով ԵԱՀԿ ԽՎ նախագահի հատուկ ներկայացուցիչ Գյորան Լենմարկերի գլխավորած պատվիրակությանը:Հանդիպման ընթացքում Աժ նախագահ Արթուր Բաղդասարյանը կարեւորեց հակամարտության կարգավորման հարցերում Ղարաբաղի ընդգրկումը, Հարավկովկասյան տ...

04.06.2004
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերում
Հունիսի 4-ին տեղի ունեցան ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերը: ԱԺ սոցիալական, առողջապահության եւ բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվեց ՀՀ կառավարության ներկայացրած «Թափոնների մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որի ընդունման նպատակն է կանխարգելել թափոնների վնասակար ազդեցությունը...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am