National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
12.12.2013

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31
 
12.12.2013
Ավարտվեց ԱԺ արտահերթ նստաշրջանի աշխատանքը
1 / 10

Դեկտեմբերի 12-ին ՀՀ Ազգային ժողովը շարունակեց արտահերթ նստաշրջանի աշխատանքը: Պատգամավորները շարունակեցին «ՀՀ 2014 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ քննարկումները:

Հաջորդ տարվա գլխավոր ֆինանսական փաստաթղթի վերաբերյալ եզրափակիչ ելույթով հանդես եկավ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Կառավարության ղեկավարը նշեց, որ 2014 թվականի առանձնահատկությունները ներկայացված են պետական բյուջեի նախագծում: Ըստ վարչապետի՝ առաջին առանձնահատկությունը վերաբերում է Մաքսային միությանը միանալու Հայաստանի որոշմանը, ինչը նշանակում է օրենսդրական փոփոխություներ, միջազգային պայմանագրերի վավերացում, արդյունաբերական քաղաքականության ճշգրտում, որը կարող է իրական եւ շոշափելի արդյունքներ ապահովել տնտեսության զարգացման համար: Տիգրան Սարգսյանը նշեց, որ Հայաստանի արդյունաբերական քաղաքականությունն արդեն իսկ ապահովում է էական արդյունքներ. ոլորտում արտահանման ծավալները երկնիշ աճ են արձանագրում, եւ այս միտումները շարունակվելու են: Վարչապետը խոսեց նաեւ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման մասին: Նա շնորհակալություն հայտնեց շահագրգիռ քննարկումների համար եւ նշեց, որ այդ քննարկումների արդյունքում ընդունվել են բազմաթիվ առաջարկներ:

Այնուհետեւ պատգամավորները երկրորդ ընթերցման ընթացակարգով քննարկեցին «Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օինագիծը եւ «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» ու «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրինագծերի փաթեթը:

Երրորդ ընթերցմամբ քննարկվեցին «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» օրենքի նախագիծ՝ կից փաթեթով եւ «Պետական նպաստների մասին», «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ու «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագծերի փաթեթը:

Կազմակերպված քվեարկությունների արդյունքում խորհրդարանն ընդունեց արտահերթ նստաշրջանի ընթացքում քննարկված բոլոր օրինագծերը, որոնց թվում նաեւ` «ՀՀ 2014 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագիծը` 70 կողմ, 40 դեմ եւ 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:

Ազգային ժողովն ավարտեց արտահերթ նստաշրջանի աշխատանքը:


12.12.2013
Հանդիպում խորհրդարանում
Դեկտեմբերի 12-ին ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հանդիպեց Հունաստանի Հանրապետության ԱԳ փոխնախարար Կիրիակոս Յերոնտոպուլոսի գլխավորած պատվիրակության հետ: Փոխնախագահը, ողջունելով հյուրերին ԱԺ- ում, ուրախությամբ փաստեց, որ հայ-հունական հարաբերություններն ունեն բազմադարյան պատմություն, եւ երկու ժողովու...

12.12.2013
«Մարդու իրավունքները զինված ուժերում» թեմայով եռօրյա միջոցառումների շարքը եզրափակվեց խորհրդարանական լսումներով
ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախաձեռնած «Մարդու իրավունքները զինված ուժերում» թեմայով եռօրյա միջոցառումների շարքը դեկտեմբերի 12-ին եզրափակվեց խորհրդարանական լսումներով, որին մասնակցում էին Ազգային ժողովի պատգամավորներ, ՀՀ պաշտպանության նախարարության,...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am