National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
23.12.2013

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31
 
23.12.2013
Ազգային ժողովն ավարտեց արտահերթ նստաշրջանի աշխատանքը
1 / 1

Դեկտեմբերի 23-ին խորհրդարանը շարունակեց արտահերթ նստաշրջանի աշխատանքը: Պատգամավորները քվեարկությամբ ընդունեցին նախորդ նիստում քննարկված ՀՀ Նախագահի առարկությամբ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու եւ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ 2010 թ. ապրիլի 27-ի ՀՕ-55-Ն օրենքը չեղյալ ճանաչելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», ՀՀ Նախագահի առարկությամբ «Շահումով խաղերի եւ խաղատների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագծերի փաթեթը եւ առաջին ընթերցումով՝ «ՀՀ 2013 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ դրան կից մի քանի օրենքներում փոփոխություններ նախատեսող օրենսդրական փաթեթը: Խորհրդարանը վավերացրեց նաեւ 2013 թ. դեկտեմբերի 2-ին Երեւանում ստորագրված՝ ՀՀ կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առուվաճառքի եւ հետագա գործունեության պայմանների մասին», 2013 թ. դեկտեմբերի 2-ին Երեւանում ստորագրված՝ ՀՀ կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ «ՀՀ բնական գազի առաքման ժամանակ գների ձեւավորման կարգի վերաբերյալ» եւ 2013 թ. դեկտեմբերի 2-ին Երեւանում ստորագրված՝ ՀՀ կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ «ՀՀ բնական գազի, նավթամթերքների եւ չմշակված բնական ալմաստների առաքման ոլորտում համագործակցության վերաբերյալ» համաձայնագրերը:

Այնուհետեւ Ազգային ժողովը շարունակեց քննարկել «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ դրան կից մի շարք օրենքներում փոփոխություններ նախատեսող օրինագծերի փաթեթը:

Հարակից զեկույցում ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը նշեց, որ հարցը հանձնաժողովում քննարկվել եւ դրական եզրակացության է արժանացել:

Պատգամավորները երկրորդ ընթերցմամբ քննարկեցին «ՀՀ 2013 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին » օրինագիծը եւ կից օրենսդրական փաթեթը, որը ներկայացրեց ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը՝ տեղեկացնելով, որ փաթեթի վերաբերյալ առաջարկներ չեն ստացվել:

Կազմակերպված քվեարկությունների արդյունքում ընդունվեցին վերոնշյալ, ինչպես նաեւ՝ առաջին ընթերցմամբ քննարկված՝ «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ մի շարք այլ օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրինագծերի փաթեթը:

Նշենք, որ ԱԺ «Բարգավաճ Հայաստան», «Հայ ազգային կոնգրես», «Հայ հեղափոխական դաշնակցություն» եւ «Ժառանգություն» խմբակցությունները չմասնակցեցին քվեարկություններին՝ բացառությամբ ՀՀ Նախագահի առարկությամբ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու եւ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ 2010 թ. ապրիլի 27-ի ՀՕ-55-Ն օրենքը չեղյալ ճանաչելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ ՀՀ Նախագահի առարկությամբ «Շահումով խաղերի եւ խաղատների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագծերի փաթեթի:

Սպառելով օրակարգը՝ խորհրդարանն ավարտեց արտահերթ նստաշրջանի աշխատանքը:



23.12.2013
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին
«Մեծարգո պարոն Չեքիջյան, սիրելի մաեստրո,Ընդունեք անկեղծ եւ ջերմ շնորհավորանքներս Ձեր ծննդյան հոբելյանի` 85-ամյակի  առթիվ:Ձեր կյանքն ու բեղմնավոր գործունեությունը  խորհրդանշում են ստեղծագործական մի ընդգրկուն ժամանակաշրջան, որի ընթացքում հավատարմորեն ծառայում եք երգչախմբային արվեստին ու երաժ...

23.12.2013
ԱԺ փոխնախագահը հանդիպեց ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավարի հետ
Դեկտեմբերի 23-ին ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը հանդիպեց ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինի հետ: Հանդիպմանը քննարկվեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր: Խոսվեց հայ եւ վրացի, հայ եւ ռուս կին պատգամավորների՝ առաջիկայում սպասվող հանդիպումների, ինչպես նաեւ ԽՍՀՄ հերոս,...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am