National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
31.12.2013

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31
 
31.12.2013
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի շնորհավորական ուղերձը Ամանորի եւ Սուրբ Ծնունդի կապակցությամբ

«Սիրելի՛ հայրենակիցներ

Ավարտվում է 2013 թվականը:

Ամեն նոր սկիզբ նախորդի բնականոն շարունակությունն է, իսկ Ամանորն ու Սուրբ Ծնունդը առանձնահատուկ խորհուրդ ունեն :

Այդ խորհուրդը պայմանավորված է լուսավոր  ապագայի հույսով ու հավատով, հավատարմության ու ներողամտության գիտակցումով, ընտանիքի ու հայրենիքի հանդեպ ունեցած սիրով եւ պատասխանատվությամբ:

Հայրենիքը բոլորիս ընտանիքն է, եւ այդ մեծ ընտանիքի հանդեպ յուրաքանչյուրիս պատասխանատվությամբ ու նվիրվածությամբ, քաղաքացիական պարտքի գիտակցումով, համերաշխությամբ, միասնականությամբ եւ հանդուրժողականությամբ է հնարավոր ապահովել նրա խաղաղությունը, կայունությունն ու բարեկեցությունը:

Ես հավատում եմ իմ ժողովրդին ու նրա հավաքական ուժին եւ համոզված եմ, որ Հայաստանի, Արցախի ու Սփյուռքի եռամիասնությամբ,  մեր մտավոր ու նյութական ներուժի մեկտեղմամբ, իշխանությունների ու ժողովրդի միակամությամբ իրականություն են դառնելու համազգային մեր  գաղափարներն ու հայրենանվեր նպատակները: Այդ գաղափարները այսօր էլ կենսունակ են:  Անկախության անցած տարիները ապացուցել են, որ հայ ժողովուրդը ավելի հզոր ու ապահով Հայաստան կերտելու եւ՛ ունակ է, եւ՛ արժանի:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Հայաստանի Հանրապետության իշխանությունները նախագահ Սերժ Սարգսյանի ղեկավարությամբ վճռական են՝ շարունակելու տարածաշրջանային խաղաղության ու կայունության ամրապնդմանը, Հայաստանի զորացմանն ու բարեկեցիկ հասարակության ձեւավորմանն ուղղված  քաղաքականությունը:

Ազգային ժողովը մեր երկրի պետականաշինության ու կայուն զարգացման գործում իր կարեւոր դերն ու մասնակցությունն ունի, եւ մենք շարունակելու ենք օրենսդրորեն կարգավորել ու բարելավել մեր կյանքի տարբեր ոլորտները, արտաքին մարտահրավերներին դիմակայելու նպատակով փորձելու ենք էլ ավելի արդյունավետ օգտագործել  խորհրդարանական դիվանագիտության  հնարավորությունները:

Սիրելի՛ հայրենակիցներ,

   Շնորհավորում եմ  Ամանորն ու Սուրբ Ծննդյան տոնը, մաղթում եմ ձեզ երջանկություն, առողջություն ու լավատեսություն:  Թող ձեր ընտանիքներում   սեր  ու լիություն լինի: Թող արժանահիշատակ գործեր կատարվեն Հայոց աշխարհում: Թող խաղաղությունը թեւածի ամենուր, եւ Սուրբ Ծնունդը աստվածահաճո գործերի ու հավատքի զորացման ուղենիշ լինի բոլորիս համար:

Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ»:
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am