ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ցավակցական հեռագրեր է հղել ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին եվ Պետական դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինին Վոլգոգրադում տեղի ունեցած դաժան ահաբեկչական գործողությունների կապակցությամբ, որի հետեւանքով կան բազմաթիվ զոհեր ու վիրավորներ:
Խորհրդարանի ղեկավարը Ազգային ժողովի եւ անձամբ իր անունից խորին ցավակցություն է հայտնել Ռուսաստանի խորհրդարանի պատգամավորներին, զոհվածների ընտանիքներին ու հարազատներին, իսկ վիրավորներին ցանկացել շուտափույթ ապաքինում: