National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
10.6.2004

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30
 
10.06.2004
Հանդիպում հայ բարեգործ տիկնանց հետ

Հունիսի 10-ին ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրանուշ Հակոբյանը հանդիպեց Ժենյա Այդինյան-Ռզային եւ Արշալույս  Ճգնավորյանին:

Տիկին Հակոբյանը ջերմ խոսքերով ընդունեց բարեգործ ու հայրենասեր հայ տիկնանց` շնորհակալություն հայտնելով Հայաստանում ծավալած ազգանվեր գործունեության համար:

Տիկին Ռզային տասներկու տարի է` աշխատում է Հայաստանում. նրա օգնությամբ մոտ 1500 որբեր ունեն բարերարներ եւ տարին երկու անգամ ֆինանսական օգնություն են ստանում: Բարեգործական բազմաթիվ ծրագրեր է իրականացրել կրթական ոլորտում. հոգում է 40 ուսանողների կրթական ծախսերը, վերանորոգել է դպրոցներ, ծերանոցներ, զբաղվում է նաեւ աղետի գոտու հաշմանդամների սոցիալական խնդիրներով:

Տիկին Ճգնավորյանին ոգի է հաղորդել ու հայրենի եզերքներին ընդմիշտ կապել հոր անմնացորդ սերը հայրենիքին: Քանի որ հայրը ծնունդով Արտաշատցի էր եւ թախիծով ու կարոտով էր հիշում ծննդավայրն ու նրա մարդկանց, տիկին Ճգնավորյանը պաշտոնավարումից հետո (նա եղել է Վիեննայի` ՄԱԿ-ի տնտեսական զարգացման մասնաճյուղի փոխտնօրենը), որոշել էր իր առաքելությունն սկսել անմխիթար վիճակում գտնվող թիվ 5 դպրոցի նորոգումով, որի տարածքում գործող խրճիթ-դպրոցն էր հաճախել հայրը: Այժմ այդ բարեշեն դպրոցը կրում է հոր`  Հայկազ Ճգնավորյանի անունը:

Հայ բարեգործ տիկնանց կարծիքով` յուրաքանչյուր հայ պարտավոր է իր պարտքը կատարել հայրենիքի հանդեպ, իր ներդրումն ունենալ նրա բարգավաճմանը, դրանով իսկ նրանք աստվածահաճո գործ արած կլինեն եւ սատարած մարդկությանը:


10.06.2004
ԱԺ նախագահին կից փախստականների եւ տեղահանված այլ անձանց հարցերի խորհրդի նիստը
       Հունիսի 10-ին խորհրդարանում տեղի ունեցավ ԱԺ նախագահին կից փախստականների եւ տեղահանված այլ անձանց հարցերի խորհրդի նիստը։ Օրակարգում երեք հարց էր։...

10.06.2004
Հանդիպում ԱԺ մշտական հանձնաժողովում
Հունիսի 10-ին ԱԺ գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրանուշ Հակոբյանը հանդիպեց «Հայաստան-Իրան. գրական կամուրջներ 2004» միջոցառման մասնակից հայաս...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am