National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
11.6.2004

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30
 
11.06.2004
Ավելացումներ պետական բյուջեի ծախսային մասում

Հունիսի 11-ին ՀՀ Սահմանադրության 70-րդ հոդվածի համաձայնգումարվեց ՀՀ Ազգային Ժողովի արտահերթ նստաշրջան, որը կառավարության առաջարկով հրավիրվել էր ՀՀ նախագահի կողմից:

Առավոտյան նիստում պատգամավորները երրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեցին քվեարկության ներկայացված «Բեռների մուլտիմոդալ փոխադրումների մասին» բազմակողմ համաձայնագիրը, մի խումբ պատգամավորների հեղինակած «Պատվավոր կոչումների մասին», «Մանկապատանեկան սպորտի մասին» եւ «Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի մասին», նաեւ կառավարության հեղինակածօրինագծերի փաթեթը, որում ընդգրկված էին «Ապահովագրության մասին», «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «ՀՀ-ում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերը:

Ֆինանսն երի եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանը պատգամավորների քննարկմանն առաջարկեց «ՀՀ 2004 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով նախատեսվում է շուրջ 12 մլրդ դրամի ավելացում ընթացիկ տարվա բյուջեի ծախսային մասում: Ինչպես նշեց նախարարը, գումարը մեկանգամյա է, որը խնայվել է նախորդ տարվա բյուջեի ծախսային մասից: Այդ իսկ պատճառով` գումարը հատկացվելու է մարզային դպրոցաշինությանը, ճանապարհաշինությանը, աղետի գոտում իրականացվող բնակարանաշինությանը, գազաֆիկացմանը, ոռոգման ջրի համակարգի սուբսիդավորմանը եւ այլն:

Գումարի վերաբաշխման վերաբերյալ ելույթ ունեցող պատգամավորների կարծիքը հիմնականում դրական էր, եղան այլ առաջարկներ եւս, որոնք նախարարը խոստացավ ներառել հաջորդ` 2005 թվականի պետական բյուջեի նախագծում:

Օրինագծի ա ռնչությամբ արտահերթ ելույթ ունեցավ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը: Ողջունելով օրինագիծը, ԱԺ նախագահը նկատեց, որ անկախացումից ի վեր առաջին անգամ է, որ բյուջեից գումարներ են խնայվում եւ նպատակաուղղվում մարզային հիմնախնդիրների լուծմանը:ԱԺ նախագահը հատկապես կարեւորեցոռոգման ջրիհամակարգին ուղղված 1,1 մլրդ դրամ սուբսիդավորումը, ինչի շնորհիվ, հակառակ շահարկումների, չի բարձրանա ոռոգման ջրի սակագինը:

Արթուր Բաղդասարյանն անհրաժեշտ համարեց գումարի նպատակային ծախսումը եւ չփոշիացումը:

«Բնապահպանականեւ բնօգտագործման վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը ներկայացնող բնապահպանության նախարար Վարդան Այվազյանը նշեց, որ օրինագծի նպատակը անտառանյութի ապօրինի անտառօգտագործման դեմ կիրառվող պատժամիջոցների խստացումն է: Այդ նկատառումով բարձրացվում են բնափայտի եւ երկրորդական անտառանյութի ապօրինի օգտագործման համար կիրառվող դրույքաչափերը:

«Նոտարիատի մասին» ՀՀ օրենքում նախատեսվող փոփոխություններն ու լրացումները ներկայացրեց արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը: Ըստ նախարարի, փոփոխության արդյունքում Հայաստանի նոտարական պալատը կկարողանա անդամակցել Լատինական նոտարիատ միջազգային կազմակերպությանը:

Խորհրդարանի ընդունած հատուկ կարգի համաձայն, օրինագծերը քննարկվեցին եւ ընդունվեցին երկու ընթերցումով:

Խորհրդարանը քննարկեց եւ ընդունեց «Դիվանագիտական ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրեց ԱԳ փոխնախարար Ռուբեն Շուգարյանը: Փոփոխությունների նպատակը գործող օրենքի բարեփոխումն է:

Խորհրդարանը նույն օրը ավարտեց նստաշրջանի աշխատանքը:


11.06.2004
Հանդիպում ԱԺ մշտական հանձնաժողովում
Հունիսի 11-ին ԱԺ սոցիալական, առողջապահության եւ բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամները հանդիպեցին ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հիմնական ներկայացուցիչ տիկին Լիզ Գրանդեին:Հանձնաժողովի նախագահ Գագիկ Մխեյանը ՄԱԿ-ի ներկայացուցչին ծանոթացրեց հանձնաժողովի կատարած օրենսդրական աշխատանքներին, ...

11.06.2004
Հանդիպում խորհրդարանում
Հունիսի 11-ին ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանն ընդունեց Հայաստանում Արժույթի միջազգային հիմնադրամի մշտական ներկայացուցիչ Ջեյմս Մակհյուին:Հանդիպման ընթացքում քննարկվեցին ԱՄՀ-ի եւ ԱԺ-ի համագործակցության խորացման հարցերը, կարեւորվեց ԱՄՀ-ի խորհրդատվական-փորձագիտական աջակցությունը տնտեսական օրենսդրությա...

11.06.2004
ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի զեկուցող Եժի Յասկերնիայի այցը Հայաստան
ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի զեկուցող Եժի Յասկերնիան եւ հանձնաժողովի քարտուղար Դավիդ Չուպինան Հայաստան կժամանեն հունիսի 11-ին: Նույն օրը նախատեսված են հանդիպումներ Հայաստանում ԵԽ անդամ երկրների դեսպանների, ԵԱՀԿ գրասենյակի ղեկավարի եւ միջազգային կազմակերպությունների, ազգային փոքրամասնությունների, ԶԼ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am