Մարտի 11-ին «Բաց դռներ» ծրագրի շրջանակներում Ազգային ժողովը հյուրընկալել էր «Էլիտա» հեղինակային միջնակարգ դպրոցի աշակերտներին: Բաց դասը վարեց ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը:
Պարոն Դավթյանն աշակերտներին ներկայացրեց ԱԺ օրենսդրական եւ ներկայացուցչական գործունեությունը, մշտական հանձնաժողովների ձեւավորումը, կառուցվածքը եւ գործառույթները: Հարցուպատասխանի ընթացքում հնչած հարցերը վերաբերում էին կրթական համակարգի բարեփոխումներին, միջազգային դպրոցներին, արտագաղթին, գործազրկությանը: Աշակերտներին հետաքրքրում էր հատկապես մասնագիտության ընտրությանը եւ աշխատաշուկայում պահանջարկ ունեցող մասնագիտություններին առնչվող հարցերը: